Sunday, September 20, 2020

Ինչո՞ւ «Ցերեկը ճրագով ման գաս»

 Կարդա՛ Պ,Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի՝ Ինչո՞ւ «Ցերեկը ճրագով ման գաս» գլուխը.

Կա՞ նվիրված արդյոք մի վայր իրավունքին երկրիս մեջ,
Այս խավարում ման գամ, գտնեմ՝ ձեռքիս լապտեր մի անշեջ
։ (Թարգմանություն Աբու-լ-Ալա-ալ Մաարիից, արաբ միջնադարյան բանաստեղծ)

Հին Հունաստանում ապրում էր մի իմաստուն ծերուկ փիլիսոփա՝ Դիոգենես անունով (մ.թ.ա. 404-323), որ անմիջական հետևորդն էր Անտիսթենեսի (մ.թ.ա. 444-365)՝ ցինիզմի փիլիսոփայության հիմնադիր (ցինիզմ-ը, հայերեն՝ շնականություն-ը, չուներ այժմյան բացասական իմաստը. փիլիսոփայական այդ ուսմունքի կողմնակիցները մերժում էին գոյություն ունեցող կարգերը, ուղղությունները, կրոնը և այլն, կոչ էին անում հրաժարվել քաղաքակրթությունից և վերադառնալ նախնադարյան վիճակին։ Սակայն հետագայում շնականները այնքան հեռու գնացին պարկեշտության կանոններից, որ բառն ստացավ ներկա արգահատելի իմաստը։

Այս Դիոգենեսը, ահա, հրաժարվել էր աշխարհի բարիքներից ու վայելքներից և ապրում էր…. մի տակառի մեջ։ Ու, ասում են, ձեռքին լապտեր բռնած՝ մարդ, ավելի ճիշտ՝ մեծատառով Մարդ էր որոնում։

Ահա թե որտեղից են գալիս աշխարհի շատ լեզուներում տարածում գտած այսպիսի արտահայտությունները՝ լապտերով ման գալ, ցերեկը ճրագով ման գաս՝ չես գտնի (հնում հայերեն ասում էին՝ լապտեր ի ձեռին որոնել)։

Եվ դարձյալ այս Դիոգենեսի մասին պատմում են, որ մի անգամ նրա աշակերտ, աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացին (մ.թ.ա. 356-323) գալիս կանգնում է նրա տակառի առաջ ու ասում. «Ծերո՛ւկ, ի՞նչ կուզես, որ քեզ տամ»։ Վերջինս փիլիսոփայական հանգստությամբ պատասխանում է. «Մի կողմ գնա, արևս մի՛ ծածկիր»։

Եվ, ո՜վ զուգադիպություն, երկուսի էլ արևը խավարումո է միևնույն տարում՝ 323-ին, չնայած որ փիլիսոփան երեք անգամ ավելի կյանք էր ապրել երկրի երեսին, քան աշխարհակալը։

Առաջադրանք

  • Գտիր պատմական անունները, դուրս գրիր, դիմացը գրիր՝ ով ինչով էր հայտնի (ինչով էր զբաղվում)։

Դիոգենես-Նա հույն փիլիսոփա էր և Անտիսթենեսի աշակերտն էր։ Նա կինիկյան փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչներից էր։
Անտիսթենես-Նա հույն փիլիսոփա էր, կինիկյան դպրոցի հիմնադիրն էր։
Ալեքսանդր Մակեդոնացի-Նա զորավար էր և պետական գործիչ։

  • Գտիր արգահատելի բառի բացատրությունը։

Արգահատելի նշանակում է ողորմելի։

  • Քանի՞ դարձվածք կա այս հատվածում։ Որո՞նց են, ինչ են դրանք նշանակում։

Ցերեկը ճրագով ման գալ-շատ հազվագյուտ մի բան փնտրել
Լապտերով ման գալ-ինչ-որ մեկին ման գալ, փնտրել
մարդ մեծատառով-արժանահատիվ, հարգված մարդ
արևը խավարել-մեռնել

  • Նվիրված, ապրել, անմիջական, շնականություն, քաղաքակրթություն, հնում բառերում հնչյունափոխություն կա։ Գտիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

նվիրված-նվեր(ե-ի հնչյունափոխություն)
ապրել-ապրուստ(ու-ի հնչյունափոխություն)
անմիջական-մեջ(ե-ի հնչյունափոխություն)
շնականություն-շուն(ուն-ի հնչյունափոխություն)
քաղաքակրթություն-կիրթ(ի-ի հնչյունափոխություն)
հնում-հին(ի-ի հնչյունափոխություն)

  • Առանձնացրու -ական վերջածանցով բառերը։ -Ական ածանցի ընդհանուր իմաստը ո՞րն է։ Ի՞նչ խոսքի մաս է կազմել -ական ածանցը։

փիլիսոփայական, անմիջական, շնականություն

  • Գտիր 5 բառ, որ գաղտնավանկ ունենան։

հրաժարվել, շնականներ, ճրագ, կրոն, հնում

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...