Sunday, October 18, 2020

ԱՎ․ Իսահակյան

Կարդում ենք Ավ.Իսահակյան

«Արագածին»«Ռավեննայում»«Ռազմակոչ», «Էյ՜, ջան հայրենիք…»

  • Առանձնացրու բառերն ու արտահայտությունները, որոնցով բնութագրում է իր երկիրը։

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։


  • Գտիր այդ բնութագրումներում փոխաբերականությունը։

1․Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։


2․Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,


3․ Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,


  • Համեմատիր Իսահակյանի բանաստեղծությունները որևէ նյութական առարկայի հետ։

Իսահակյանի բանաստեղծությունների մի մասը վերաբերվում են իր հայրենիքին։ Նրա բանաստեղծությունները կարելի է համեմատել Հայաստանի սարերի, գետերի հետ։

  • Ի՞նչ զգացողություններ են առաջացնում Իսահակյանի այս բանաստեղծությունները (ուրախություն, զայրույթ, տխրություն, հպարտություն և այլն)։ Նշիր այն տողերը, որ հատկապես ազդում են քեզ վրա։

Կարծում եմ այդ զգացողությունը հպարտությունն է, որովհետև կարծես նա շատ հպարտ է իր հայրենիքով։ Այդ ամենն ավելի շատ զգացվում է «Է՜յ, ջան-հայրենիք․․․» և «Ռավեննայում» բանաստեղծություններում։ Այդտեղ նա պատմում է, թե ինչ գեղեցիկ են սարերը, ինչքան քաղցր են ջրերը, ինչքան գեղեցիկ են առուները, լճակները և գետերը։ 

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

  • Քո նախընտրած բանաստեղծությունը ձայնագրիր։


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...