Wednesday, October 28, 2020

Հատկացուցիչի կետադրություն

  • Բազմության՝ հետաքրքրությունից վառվող աչքերում երևաց զարմանքի արտահայտությունը։
  • Հանկարծ լսվեց, հայոց զորքերի՝ կայծակի որոտ հիշեցնող ձայնը և Մարզպետունու գնդերը հորդառատ հեղեղի պես թափվեցին հագարացիների՝ սարսափից գլուխները կորցրած զինվորների վրա։
  •  Մերուժանի՝ պարսկական ոճով կահավորված սենյակներով անցնելիս Հայր Մարդպետի աչքով ընկան նրա՝ Պարսկաստանում կարել տված սամույրե մուշտակը և այլ իրեր։ Հրամայեց դրանք պահել պալատի թագավորի աչքից հեռու գտնվող որևէ անկյունում։
  • Ու մինչ իշխան Կամսարականը դիմացի լեռնաստորոտների՝ ալպյան բուսականությամբ ծածկված փեշերին կռվում էր պարսիկների՝ վայրկյան առ վայրկյան նոսրացող զորագնդրի դեմ, Բագրատունու՝ ոստքից գլուխ զինավառ մարտիկներն աշխատում էին կտրել նահանջող թշնամու ճանապարհը։
  • Մի բան, որ սկզբից ևեթ զարմացրեց Շահյանին, դա Եվայի՝ հասարակ չթից կարված ոչ պարահանդեսային հագուստն էր, որ նրան գրեթե աննկատելի էր դարձնում դահլիճում հավաքված օրիորդների միջավայրում։ Բայց և այնքան նրան տեսնելուն պես Շահյանի՝ Եվայի նկատմամբ թաքուն համակրանքով լցված սիրտը ուրախությունից թրթռաց։
  • Ինչպես և սպասվում էր, անմիջապես խոսք բացվեց Բազենյանի՝ մեկ շաբաթ առաջ գործած անձնվեր արարքի մասին։ Եվան չէր խոսում․ աչքերի՝ նախկինում այնքան աշխույժ արտահայտությունն ասես չքացել էր։ Սակայն երբ նկատեց դահլիճ մտնող Բազենյանի՝ դեպի իրենց դիմող կերպարանքը, անթաքույց հուզմունքով ժպտաց։
  • Արշակ թագավորի՝ Խուժիստանում և Ներսես Մեծի Պատմող կղզում բանտարկվելուց հետո երկիրը մնացել էր անտեր։ Չէին դադարում նախարարների՝ հոդային տարածքների համար մղվող կռիվները։ Դավաճանել էին Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը։
  • Սամվելի՝ անհուն տվայտանքներից ու վիրավորանքից ալեկոծ սիրտը սևակնած էր։ Որքան մտածում էր գալիս աղետների, հոր և մորեղբոյր՝ երկիրը կործանող վարքագծի մասին, այնքան չարիքը յուր բոլոր հետևանքներով մեծանում էր նրա աչքում։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...