Հովհաննես Գրիգորյան
ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…
Այս բանաստեղծությունը ինձ շատ դուր եկավ։ Այն նրա մասին է, որ Հայաստանը շատ փոքր է, բայց միշտ մեր սրտերում է։ Այն շատ փոքր է, բայց մենք սիրում և պաշտպանում ենք նրան։ Ուր էլ գնանք, որտեղ էլ ապրենք, չենք կարող մոռանալ Հայաստանի մասին։
No comments:
Post a Comment