- Կարդա «Հայոց լեռներում» բանաստեղծությունը։ Մեկնաբանիր բանաստեղծության յուրաքանչյուր քառատողն ու դրանց վերջին տողերը։
Առաջին քառատողը նրա մասին է, որ հայերը դարեր շարունակ անցել են շատ դժվարությունների միջով, և այդ ամենի լուռ հետևորդներն են եղել հայոց լեռները։
Երկրորդ քառատողը նրա մասին է, որ մենք փորձում ենք ամեն կերպ պահպանել մեր գանձերը, դրանք կարող են լինել ոսկիները, նաև մշակույթն ու հողերը, և այդ ամենի լուռ հետևորդներն են եղել հայոց բարձր լեռները։
Երրորդ քառատողը, կարծում եմ, նրա մասին է, որ հայերը շատ թշնամիներ են ունեցել և դրանցով շրջապատված են եղել, ովքեր ամեն կերպ փորձել են ճնշել հայերին, և այդ ամենին հետևել են հայոց արնոտ լեռները, որովհետև տեղի են ունեցել պատերազմներ։
Չորրորդ քառատողը նրա մասին է, որ այդ պատերազմներից մնացած վերքերը մեզ վրա շատ մեծ ազդեցություն են թողել և փոխել կյանքը, ու այդ ամենի լուռ հետևորդներն են եղել հայոց սգո լեռները։
Հինգերորդ քառատողը նրա մասին է, որ երբեք հույսը չպիտի կորցնենք և հավատով սպասենք, ու այդ ժամանակ արդեն այդ ամենի լուռ հետևորդները կլինեն հայոց կանաչ լեռները։
- Մեկնաբանիր հայոց լեռների սիմվոլիկան։ Որոշիր՝ ինչ տրամադրություն է ներկայացնում հեղինակն այստեղ։ Փորձիր տրամադրությունն արտահայտել եղանակային երևույթով։
Հայոց լեռներն այստեղ կարծես շնչավոր արարծներ են, ովքեր լուռ հետևում են իրենց ժողովրդի հետ տեղի ունեցողին, բայց ինչ-որ կերպ միջամտել չեն կարող։ Բանաստեղծության մեջ տրամադրությունը փոփոխական է, բայց հիմնականում տխուր և թախծոտ տրամադրություն է։ Եղանակն էլ հիմնականում մռայլ և անձրևոտ է։
- Կարդա «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը։ Յուրաքանչյուր տան բովանդակությունն ու վերջին տողը մեկնաբանիր։
Առաջին տունը գաղթականների մասին է, ովքեր պատերազմներից հետո թողնում են հայրենիքը և գնում՝ թողնելով այն դատարկ ու խավար, և այդքանից հետո միայն մնում է ասել՝ Զարկվա՜ծ հայրենիք, Զրկվա՜ծ հայրենիք։
Երկրորդ տան մեջ անժպիտ և տխուր մարդիկ են, ովքեր կորցրել են ինչ-որ մեկին, որբ են մնացել և այդքանից հետո միայն մնում է ասել՝ Ողբի՜ հայրենիք, Որբի՜ հայրենիք։
Երրորդ տունը այդ ամենից հետո նորից կյանք վերադառնալու մասին է, որ պետք է հետ վերադարձնենք հույսի և լույսի հայրենիքը։
Չորրորդ տունը նրա մասին է, որ պետք է այնպես կյանք վերադառնանք, որ պոետներն գրեն, իսկ աշուղները երգեն իմ նոր և հզոր հայրենիքի մասին։
- Մեկնաբանիր բանաստեղծության առաջին տողերը՝ «Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում….»
Այս տողը նրա մասին է, որ ուր էլ գնանք, միևնույն է, մտքով թափառելու ենք մեր հայրենիքում։
- Տպավորություններդ գրառիր այս երկու բանաստեղծությունների շուրջ։
Այս երկու բանաստեղծությունները իրար շատ նման էին, որովհետև նրանք երկուսն էլ նկարագրում էին պատերազմներից և հնարավոր է նաև Եղեռնից հետո հայերի և Հայաստանի հետ եղածը։ Երկուսի վերջում էլ կարծես հույս է ծնվում և մարդկանց տանում դեպի լուսավոր կյանք։ Երկուսում էլ խոսվում է հայրենիքը սիրելու, մտքերով այնտեղ գտնվելու և վերադառնալու մասին։
No comments:
Post a Comment