Wednesday, February 3, 2021

«Լոռեցի Սաքոն»

Հովհաննես Թումանյան

  • Կարդա Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։
  • Գտիր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։
երախ-կենդանու բերան
անձավ-լեռնային զանգվածի մեջ գտնվող խոռոչ
շնալիր-շան ալյուր
համկալ-հովվի ընկերակից
փարախ-գոմ
  • Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես։

Թեկուզ և մենակ լինի փարախում,

Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

Հեռու են փախչում նըրա փարախից։

  • Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն իր մենակությունից դժգոհ է։
*

Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված

Մըտածում է նա․․․

*

Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,

Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։

*

Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։

  • Գտիր այն հատվածները, որտեղ խոսվում է զրույց-առասպելների մասին, ներկայացրու դրանցում եղած նկարագրությունները։

Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին․․․

Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.


― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

Սիրուն ջահել հարսն-աղջիկ։

   Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
Ես էլ ազիզ բարեկամ․․․

   Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

   Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,

Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․


Նա վախենում էր, որ թուրք կանայք նրան կտանեն և կսպանեն։

  • Հիշիր ուրիշ առասպելներ, որտեղ կնոջ կերպարով ոգիները մոլորեցնում են մրդկանց ու կործանում։
Հետհոմերոսյան պատմություններում սիրենները նկարագրվում են որպես հեքիաթային գեղեցկության փերիներ, որ ունեն հիասքանչ ձայն։ Իրենց երգի ձայնով նրանք թմրեցնում էին ճամփորդներին, իսկ հետո բաժանում նրանց մասերի և ուտում։ Արգոնավորդները փրկվել են մահից միայն այն պատճառով, որ Օրփեոսը խլացրել էր սիրենների ձայնը իր երգով և ֆորմինքի նվագով։ Արգոնավորդներից մեկը՝ Բուտը, գերվելով նրանց ձայնից, նետվել է ծովը, սակայն փրկվել է Ափրոդիտեի կողմից, որը նրան բնակեցրել է Լիլիբեում։
  • Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը.
  1. ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.
  2. բ) Սաքոն վախենում էր այն ամենից. ինչ տատը իրեն պատմել էր.
  3. գ) Սաքոն ֆիզիկապես ուժեղ էր. բայց հոգեպես թույլ էր այդ պահին, դրա համար էլ չար մտքերի համար խոցելի էր։
  • Հիմնավորիր պատասխանդ։
Կարծում եմ, որ ճիշտ են երկրորդ ու երրորդ պատճառները։ Նա ֆիզիկապես ուժեղ մարդ էր, ով այդ պահին մնացել էր միայնակ և նրա մտքին եկել էր իր տատիկի պատմածները, որոնցից նա կարծես վախենում էր։
  • Շարադրանք գրիր չարքերի և մեր՝ դրանց նկատմամբ պաշտպանված կամ անպաշտպան լինելու մասին։ Եզրակացություն արա՝ ի՞նչ են իրենցից ներկայացնում «չարքերը», ինչպե՞ս կարելի է դրանց վատ ազդեցությունից խուսափել։
Չարքերը չար մտքեր են, որոնք խոցում են այն մարդկանց, ովքեր վախեր ունեն տարբեր երևույթներից։ Մենք չենք կարող ամեն պահի պաշտպանված լինել չարքերից, որովհետև դրանք հորինողներն էլ ենք մենք։
  • Կարդա նաև Էդգալ Ալան Պոյի «Ագռավը» բանաստեղծությունը։ Համեմատիր՝

  • -ոգիները երբ են հայտնվում ստեղծագործություններից յուրաքանչյուրում.
Սաքոյի ոգիները հայտնվում են այն ժամանակ, երբ նա մենակությունից հիշում է իր տատի պատմածները, որոնց մասին շատ մտածելուց այն դառնում է սարսափելի։

Բանաստեղծության հերոսը կորցրել էր իր սիրելիին և մնացել էր միայնակ։ Սկսել էր մտածել տարբեր վախենալու բաների մասին։
  • -Ինչպե՞ս են վերաբրվում դրանց հերոսներից յուրաքանչյուրը։
Նրանք երկուսն էլ տրվեցին դրանց և չփորձեցին ազատվել այդ մտքերից։
  • Տեղեկություններ գտիր սարսափի ժանրի մասին, ըստ քեզ՝ ինչն է այդ ժանրում գրավում մարդկանց (ում որ գրավում է)։
Սարսափը ֆանտաստիկ գեղարվեստական գրականության ժանր է, որը նախատեսված է ընթերցողներին վախեցնելու, զզվանք առաջացնելու, զարմացնելու համար, ստիպելով նրանց զգալ վախ ու սարսափ։ Գրականության պատմաբան Ջոն Էնթոնի Կուդդոնը սահմանել է սարսափ ֆիլմը որպես` «Փոփոխական ծավալով գեղարվեստական արձակի տեսակ, ինչը ապշեցնում, կամ անգամ վախեցնում է ընթերցողին, կամ գուցե ստիպում է զգալ ցնցում ու զզվանք»։ Դա ծայրահեղ սարսափելի միջավայր է ստեղծում։ Սարսափը հաճախ գերբնական է, սակայն կարող է լինել ոչ գերբնական։ Հաճախ սարսափ գեղարվեստական երկի կենտրոնական սպառնալիքը կարող է մեկնաբանվել որպես՝ հասարակության ամենամեծ վախերի մետաֆոր։

Ես այդքան էլ չեմ սիրում սարսափ ժանրի գրքեր կամ ֆիլմեր, որովհետև դրանք իմ վրա կարող են վատ հետևանքներ թողել և ինձ համար անիմաստ է նայել սարսափ ֆիլմերը, որոնք միայն վախեցնելու համար են։
  • Շարադրանք գրիր՝ «Վախերն ու անհատականությունը» թեմայով։
Վախերը մարդկանց անհատականությունն են։ Ամեն մարդու վախերը տարբեր են, և ամեն մեկը դա տարբեր ձևով է հասկանում, մեկնաբանում և պատկերացնում։ Ինձ համար վախը դա ինչ-որ մութ աշխարհ է, որտեղ կան սարսափելի կերպարներ։ Ես վախենում եմ, երբ լինում եմ միայնակ ինչ-որ մութ վայրում։ Բայց կարծում եմ, որ ես ժամանակի ընթացքում կհաղթահարեմ այն։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...