Saturday, February 6, 2021

Բարդ նախադասություններ

  • Չնայած չէր ցանկանում, բայց մեկ-մեկ էլ մորեղբայրս ինձ տանում էր անտառ, անտառում դիտմամբ «կորցնում էր» ինձ, որ մենակ մնամ, սովորեմ չվախենալ։
1-ին և 2-րդ նախադասությունները միացած են (բայց) շաղկապով, համադասական են:
2-րդ և 3-րդ նախադասությունները միացած են ստորակետով, համադասական են:
3-րդ և 4-րդ նախադասությունները միացած են (որ) շաղկապով:
4-րդ նախադասությունը ստորադասական է 3-րդին:
4-րդ և 5-րդ նախադասությունները միացած են ստորակետով, համադասական են:

  • Երբեմն լինում են պահեր, երբ սարսափելին գրավում է մարդուն հետաքրքիր տեսարանի պես, և մարդ անդիմադրելի ցանկությամբ ուզում է տեսնել այն, թեկուզ վտանգի իրեն:
1-ին և 2-րդ նախադասությունները միացած են (երբ) հարաբերական շաղկապով:
2-րդ նախադասությունը ստորադասական է 1-ին ին:
2-րդ և 3-րդ նախադասությունները միացած են (և) շաղկապով, համադասական են:
3-րդ և 4-րդ նախադասությունները միացած են (թեկուզ) շաղկապով:
4-րդ նախադասությունը ստորադասական է 3-րդ ին:

  • Երբ գրկում էի նրան՝ այդ նազելի էակին, և նայում լեռնային աղբյուրների նման նրա վճիտ աչուկների մեջ, տեսնում էի, որ այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ կա։
1-ին և 2-րդ նախադասությունները միացած են (երբ) հարաբերական դերանունով, առաջին նախադասությունը ստորադասական է երկրորդի:
2-րդ և 3-րդ նախադասությունները միացած են ստորակետով, համադասական են:
3-րդ և 4-րդ նախադասությունները միացած են (որ) շաղկապով:
4-րդ նախադասությունը ստորադասական է 3-րդ ին։

  • Թեև մենք իրարից մինչև օրս գաղտնիք չունեինք, բայց վերջերս զգալի կերպով նա լռակյաց էր դարձել, խուսափում էր խոսել այն զգացմունքների մասին, որ բռնկվել էին իր հոգում։
1-ին և 2-րդ նախադասությունները միացած են (բայց) շաղկապով, համադասական են:
3-րդ և 4-րդ նախադասությունները միացած են (որ) հարաբերական դերանունով:
4-րդ նախադասությունը ստորադասական է 3-րդ ին:

  • Ես հավատացրի, թերևս համոզեցի նրան, որ հույսը իրական բան է, և հուսացողը կհաղթի։
1-ին և 2-րդ նախադասությունները միացած են (թերևս) շաղկապով, համադասական են:
2-րդ և 3-րդ նախադասությունները միացած են (որ) շաղկապով:
3-րդ նախադասությունը ստորադասական է 2-րդ ին և 1-ին ին:
3-րդ և 4-րդ նախադասությունները միացած են (և) շաղկապոով, համադասական են:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...