- Գտիր տողերը, որտեղ Թաթուլին նկարագրում։
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…
— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…
- Գտիր տողերը, որտեղ թմկա տիրուհուն է նկարագրում։
Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։
Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։
- Բնութագրիր Նադիր Շահին. ներկայացրու նրա վատ և լավ կողմերը։ Վերաբերմունք արտահայտիր նրա արարքի նկատմամբ։
Նա խորամանկ էր և կարողացավ գտնել Թաթուլի թույլ կողմերն ու հաղթել նրան։ Դրանով նա գոհացրեց իր ժողովրդին, բայց դա իրեն չէր գոհացնում, որովհետև մեկ է Թաթուլն իրենից ավելի գեղեցիկ էր և ուժեղ։
- Գնահատիր թմկա տիրուհու արարքը։ Տեսակետներդ գրառիր դավաճանության շուրջ ընդհանրապես (ում են հավատարիմ լինում և ում են դավաճանում, հնարավո՞ր է զերծ մնալ դավաճանությունից, նա, ում դավաճանում են, մեղքի բաժին ունի՞ կատարվածում և այլն)։
Կարծում եմ, որ դավաճանությունը երբեք արդարացում չունի։ Թմկա տիրուհին դավաճանեց Թաթուլին շահի համար։ Շահի համար դավաճանությունը նույնպես արդարացում չունի։ Մարդիկ իրար հավատարիմ են լինում, երբ սիրում են իրար իսկական սիրով։ Դավաճանվածը նույնպես ունի իր մեղքը կիսով չափ, որովհետև հնարավոր է, որ հենց իր պահվածքը լինի դրա պատճառը։
No comments:
Post a Comment