Saturday, April 17, 2021

Հայոց լեզու․ 15․04

  • Վանքի բակում սաստիկ իրարանցում էր. անընդհատ գալիս էին նորանոր խմբեր։
Բարդ ստորադասական նախադասություն է: Ստորադասական է երկրորդ նախադասությունը և այն պատճառի պարագա է։ Կապակցման միջոցը-միջակետ
  • Երբ նայում է եղնիկի անապական աչքերին, տեսնում էի այնտեղ մի անհուն կարոտ։
Բարդ ստորադասական նախադասություն է։ Ստորադասական է առաջին նախադասությունը և այն ժամանակի պարագա է։ Կապակցման միջոց- երբ։
  • Առաջին կարգի մեկական մրցանակ ստացան մաթեմատիկայից բարձր առաջադիմություն ցուցաբերած երկու ուսանող։
Պարզ նախադասություն է։
  • Արեգակի հրեղեն գունդը աստիճանաբար գնում էր դեպի մայրամուտ, և հորիզոնը վառվում էր շլացուցիչ գույներով։
Բարդ համադասական նախադասություն է։
  • Երեք օր էր, ինչ հայերը, վախենալով գազազած ամբոխից, փակվել էին իրենց տներում։
Բարդ ստորոդասական նախադասություն է։ Ստորադասական է երկրորդ նախադասությունը և այն ենթակա է։ Կապակցման միջոց-ինչ։
  • Խսիրի վրա մեկնվեց և կինը՝ թաղիքի տակ ծածկելով տղային, որ ցրտից կուչ էր եկել։
Բարդ ստորադասական նախադասություն է։ Ստորադասական է երկրորդ նախադասությունը և այն որոշիչ է։ Կապակցման միջոց- որ։
  • Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։
Բարդ ստորադասական նախադասություն է։ Ստորադասական է երկրորդ նախադասությունը և այն որոշիչ է։ Կապակցման միջոց- որի։
  • Երեխաները, անշուշտ, կխեղդվեին փոշու ամպի մեջ, եթե նրանց չփրկեին։
Բարդ ստորադասական նախադասություն է։ Ստորադասական է երկրորդ նախադասությունը և այն պայմանի պարագա է։ Կապակցման միջոց- եթե։
  • Հանկարծ անցորդների մեջ նկատեց Լուսիկին, որ իր առջևից գնում էր դպրոց։
Բարդ ստորադասական նախադասություն է։ Ստորադասական է երկրորդ նախադասությունը և այն որոշիչ է։ Կապակցման միջոց- որ։
  • Անտառում ուժեղ քամուց այնպես էին ճոճվում լորենիները, որ կարելի էր կարծել, թե կացնով ծառ են կտրում։
Բարդ ստորադասական նախադասություն է։ Ստորադասական է երկրորդ նախադասությունը և որոշիչ է։ Կապակցման միջոց- որ, թե։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...