Առաջադրանքներ
- Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։
- Եկավ դևն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։
-Արքա՛,-եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին․ Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։
-Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել,-եկավ դևն ու հարցրեց։
- Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում,-տանտերն ընդառաջ է գալիս ու տեսնելով հյուրերին ասում,-ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով,-ընդառաջ է գալիս ու ասում տանտերը՝ տեսնելով հյուրերին։
- – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։
Երբ հանդիպեցինք, ընկերս ասաց․
– Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։
– Մեծ եղավ իմ ուրախությունը,-ասաց ընկերս, երբ հանդիպեցինք,- երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։
- –Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
Սպասավորը մեզ անթաքույց դժգոհությամբ ասաց․
-Տեսնում եմ՝ խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։
-Տեսնում եմ՝ խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,-անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը։
- –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։
Որդին խոնարհվելով շշնջաց․
-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին։
-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին,-խոնարհվելով շշնջաց որդին։
- –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
Արիստոտելն իր աշակերտներին ասում է․
-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։
-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,-ասում է Արիստոտելն իր աշակերտներին։
- Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
-Էհ, չգիտեմ, որդիս,-ասաց մայրը և գլուխը տարուբերելով ձեռքի դերձանը ցած դրեց,- հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,-ասաց մայրը և գլուխը տարուբերելով ձեռքի դերձանը ցած դրեց։
- Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես,- ասում էր կրտսեր քույրս հենց որ մենակ էինք մնում,-դու էլ որոշիր, թե ինչ անենք։
- Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։
Սահակը ծերունուն հարցրեց.
—Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել։
—Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,-հարցրեց Սահակը ծերունուն։
—Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել։
—Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,-հարցրեց Սահակը ծերունուն։
- Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
—Ինչո՞ւ եք մնում քաղաքում,-հարցրեց քարտուղարը՝ տեսնելով տնօրենին,- չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։
—Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում,-հարցրեց քարտուղարը՝ տեսնելով տնօրենին։
—Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում,-հարցրեց քարտուղարը՝ տեսնելով տնօրենին։
- Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։
— Դու, սիրելի՛ս,-ասաց ինձ ծերուկը՝ տեղից վեր կենալով,- լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ,-ասաց ինձ ծերուկը՝ տեղից վեր կենալով։
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ,-ասաց ինձ ծերուկը՝ տեղից վեր կենալով։
No comments:
Post a Comment