Thursday, April 22, 2021

Անուղղակի մեջբերվող խոսք

  1. Անուղղակի մեջբերվող խոսքով նախադասությունները դարձրո՛ւ ուղղակի մեջբերվող խոսքով։

  • Բագրատունին զորավարներին հայտնեց, որ շտապեն օգնություն հասցնել իրեն, որովհետև ինքը որոշել է իր հեծելազորով հետապնդել փախչողներին։
Բագրատունի զորավարը հայտնեց․
-Շտապե՛ք, օգնություն հասցնել ինձ, որովհետև ես որոշել եմ իմ հեծելազորով հետապնդել փախչողներին։
  • Արքան, դիմելով քահանայապետ ընտրելու հավաքված ժողովրդին, ասաց, որ սա է նրանց քահանայապետի զավակը, թող նրանց քահանայապետ լինի։
Արքան, դիմելով քահայանապետ ընտրելու հավաքված ժողովրդին, ասաց․
-Սա է ձեր քահանայապետի զավակը, թող ձեր քահանայապետը լինի։
  • Ծանր մտորումնրի մեջ էր իշխանը, թե ինքն ինչ անի, ում դիմի, որ իրեն հասկանան ու օգնեն։
Իշխանը ծանր մտորումների մեջ էր․ «Ի՞նչ անեմ, ո՞ւմ դիմեմ, որ ինձ հասկանա ու օգնի»։
  • Վերակացուն երկտողում հայտնում էր մեզ, որ այսօր ևեթ ճանապարհ ընկնենք. ինքը մենակ չի կարող այդ գործը գլուխ բերել։
Վերակացուն երկտողում հայտնում էր մեզ․ «Այսօր ևեթ ճանապարհ ընկեք․ ես մենակ չեմ կարող այդ գործը գլուխ բերել»։
  • Էրենբուրգը Մատենադարանի մասին գրել է, որ հիացած է հայ ժողովրդի վեհությունը ցույց տվող հին ձեռագրերի ժողովածուով և երբեք չի մոռանա այն, ինչ տեսել է այնտեղ։
Էրենբուրգը Մատենադարանի մասին գրել է․
«Հիացած եմ հայ ժողովրդի վեհությունը ցույց տվող ձեռագրերի ժողովածուով և երբեք չեմ մոռանա այն, ինչ տեսել եմ այստեղ»։
  • Գետին մոտենալիս նա քնքշորեն դիմեց նժույգին՝ ասելով, նա, իրեն մեջքին առած, քաջությամբ կտրեց Տիգրիսի ահռելի ալիքները, հայրենի երկրի Արածանին ինչու պիտի վախեցնի նրան։
Գետին մոտենալիս նա քնքշորեն դիմեց նժույգին՝ ասելով․
-Դու, ինձ մեջքիդ առած, քաջությամբ կտրեցիր Տիգրիսի ահռելի ալիքները, հայրենի երկրի Արածանին ինչո՞ւ պիտի վախեցնի քեզ։
  • Ընկերոջս հարցրի, թե ինչո՞վ է նա բացատրում իր այդ տգեղ վարմունքը Ձեր նկատմամբ։
-Ինչո՞վ ես բացատրում քո այդ տգեղ վարմունքը նրա նկատմամբ,- հարցրի ընկերոջս։
  • Ընկերս մի երեկո ծիծաղելով ինձ ասաց, թե չգիտեմ արդյոք՝ ինչու է Մարտինն իմ դեմ այդպես վատ տրամադրված. չէ՞ որ ժամանակին մենք ընկերներ ենք եղել։
-Չգիտե՞ս արդյոք՝ ինչու է Մարտինը քո դեմ այդպես վատ տրամադրված. չէ՞ որ ժամանակին դուք ընկերներ եք եղել,- մի երեկո ծիծաղելով ինձ ասաց ընկերս։
  • Նա ստել է՝ ասելով քեզ, թե ինքը գիտի, որ ես գաղտնի եմ գրում, մենակությանս պահերին։
Նա ստել է՝ քեզ ասելով․ «Ես գիտեմ, որ նա գաղտնի է գրում, մենակության պահերին»։
  • Փոքր-ինչ վրդովված՝ պատասխանեց ինձ, թե ես՝ բոլորի կողմից սիրված զինվորս, չունեմ արդյոք ինձ պաշտպանելու վճռականություն։
-Դու՝ բոլորի կողմից սիրված զինվորդ, չունե՞ս արդյոք քեզ պաշտպանելու վճռականություն,- պատասխանեց ինձ փոքր ինչ վրդովված։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...