Sunday, September 5, 2021

Գնահատման կարևորությունը կրթության մեջ

 Գնահատականով չափում են սովորողի գիտելիքների աստիճանը։ Շատ մարդկանց համար այն շատ կարևոր է։ Ստանալ բարձր գնահատականներ, ատեստատներ և դիպլոմներ։ Բայց ես կարծում եմ, որ այդ թվանշանը կամ դիպլոմը չէ, որ պիտի ցույց տա մեր խելացի լինելը կամ չլինելը։ Մենք պետք է սովորենք ինչքան հնարավոր է շատ և տարբեր թեմաների շուրջ, որպեսզի ամեն ինչի մասին գաղափար ունենանք։ Այս ամենի հետ մեկտեղ մեր երկրում ընդունված ձևն այնպիսինն է, որ պիտի հանձնել քննություններ, բարձր միավորներով ընդունվել համալսարան և վերջում ստանալ դիպլոմ։ Իսկ դիպլոմի գույնը կարող է հետագայում ազդել աշխատանքի, աշխատավարձի վրա։ Կան շատ մարդիկ ովքեր կարող են առանց համալսարանում սովորելու, ինչ-որ վերապատրաստումների կամ այլ դասերի մասնակցելով լինել լավ մասնագետ։ Բայց Հայաստանում դեռ այդքան էլ լավ չի գնահատվում այն փաստը, որ մարդը կարող է առանց համալսարանում սովորելու լավ մասնագետ լինել։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...