Արտագրիր նախադասությունները՝ մեծատառերը թողնելով միայն անհրաճեշտ տեղերում։
41․ Առավոտյան Գաբրիելը ելել էր Մուսա լեռան բարձունքը, որտեղից պարզ երևում էին Միջերկրական ծովը, Որոնտեսի դաշտավայրը և մինչև Անտիոք հասնող ալիքաձև լեռնապատը։42․ Շքեղագեղ մեծ ու փոքր Մասիսների հայացքի ներքո՝ Արարատյան դաշտավայրում՝ Հրազդան գետի ափերին, սքանչելիորեն հառել է Հայաստանի քաղաքամայրը՝ Երևանը։43․ Կոմիտսը Շատախում, Բասենում, Լոռիում և այլուր լսեց հայաբառ, բնաշխարհիկ երհը հերկվորի, կարոտավառ շրջեց Արարատ լեռան ստորոտում, Արագածի զմրուխտ լանջերին։44․ Արաքսի ձախ վտակ Ազատ գետի կիրճի պռնկին կանգնած Գառնու ամրոցը, որ ավելի շքեղ վերաշինվել էր Տրդատ Մեծի օրոք, Վարդանանց օրերում մասամբ ավերվեց ապիրատ Վասակի ձեռքով։45․ Հնամենի Գառնու ամրոցը Այրարատ նահանգի Մազազ և Ոստան գավառները միմյանցից բաժանվող Գեղամա լեռների մի ոստի վրա է, որն այժմ կոչվում է Գեղարդասար իր ծոցում ծվարծ վանքի անունով։46․ Վաղնջական ժամանակներում Աղվանքի թագավորանիստ քաղաքը բարեզարդ Պարտավն էր՝ Տրտու գետի ափին, որտեղ ալեզարդ Վաչե թագավորի հոյաշեն ապարանքն էր․ քաղաքն այժմ ավերակ է և կոչվում է Բարդա։47․ Ո՞վ էի ես Պետերբուրգի հանդիսատեսի համար․ մի հայ դերասան, որ եկել էր հեռու Կովկասից և Մակբեթ, Օթելլո ու Համլետ խաղալու էր ֆրանսերենով։48․ Վանա հովտի արևելյան կողմում եռագագաթ Վարագա սարն էր երևում, հարավում՝ Առնոսն ու Կապուտկողը, արևմուտքում՝ Նեմրութը, հարավ-արևելքում՝ բարձրագահ Սիփան։49․ Հեռվում հազիվ նշմարվում էին Մոկաց սարերը, Ռշտունյաց ու Շատախի բարձրաբերձ լեռնաշխարհը, Արևելյան Տավրոսը՝ Մարաթուկ գագաթով։
No comments:
Post a Comment