1․ Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։-նախադաս որոշիչԵրեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, ովքեր ունեին ընտանիք ու հարազտներ:2․ Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէ։-ստորոգելիԽեղճացած այս պարոնը մի՞թե նա չէ, ով երեկ հարթակից հոխորտում էր։3․ Քո որոնածը ես չեմ, անշուշտ։-ենթակաՆրան, ում դու որոնում էիր, ես չեմ, անշուշտ։4․ Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։-նպատակի պարագաԱյս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզինրա արքունիքում պաշտոն ստանա։5․ Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները։-նախադաս որոշիչԱյն քարտեզի վրա, որը հիշեցնում էր գունավոր բծերով սփռոց, նշված էին պատերազմի ուղիները։ 6․ Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը։-ուղիղ խնդիրԵս ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան։7․ Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու։-նպատակի պարագաԱնդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ օրվա նորություններն իմանար։8․ Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած։-որոշիչԽաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են, որոնք քարացումից ասես կենդանացել են։9․ Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։-ժամանակի պարագաԱրդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ, երբ նրան դնում է դժվարի ուղու վրա։10․ Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատելանհավատների տիրապետությունից։-ստորոգյալՀավատքի զգացողությունը նրանց դրդում է, որ աշխարհն ազատեն անհավատների տիրապետությունից։
No comments:
Post a Comment