Արցախյան շարժումը հասարակական-քաղաքական շարժում է, որ նպատակն է պաշտպանել Լեռնային Արցախի հայ բնակչության ինքնորոշումը։ Հայրենական պատերազմից հետո Հայկական ԽՍՀ ղեկավարությունը դիմել էր ԽՍՀՄ իշխանություններին՝ Լեռնային Արցախը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու խնդրանքով։ 1945 թվականին, մեծ հայրենադարձության հետ կապված և հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը դիմել էր ԽՍՀՄ ղեկավարությանը՝ փորձելով լուծել Արցախը Հայաստանին միավորելու հարցը։ Երկրորդ անգամ, ազգային զարթոնքի տարիներին, նման խնդրանքով հանդես էր եկել Անտոն Քոչինյանը։ Մինչ այդ՝ 1956 թվականին Արցախի հարցը բարձրացրել էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ Գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության տարիներին Լեռնային Արցախի Ինքնավար Մարզի հայությունը օրակարգ էր մտցրել պահանջ՝ տարածաշրջանը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու համար:
Արցախի Հանրապետության անկախության հռչակումը, Արցախի Հանրապետության անկախության հայտարարումն է և ԽՍՀՄ-ից առանձնացումը, որը Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին փաստաթուղթ է։
No comments:
Post a Comment