Ամփոփում.
- Կարդալ պատմվածքը մինչև վերջ:
- Նշել առնվազն երկու հանգամանք, որոնք հերոսի ձախողման պատճառ դարձան, հիմնավորել դրանք:
Պատճառներից մեկն այն է, որ նա շատ շուտ է հավատում մարդկանց։ Բոլորը շատ հեշտությամբ կարող են խաբել նրան։ Պիտի ամեն ինչ անես, որ համոզվես, թե արդյո՞ք ճիշտ են ասում նրանք։ Բայց նա մտածում էր, որ նրանց պես մարդիկ չեն ստում։ Հնարավոր է, որ նրա ձախողման պատճառն այն էր, որ նա մեծամիտ և եսասեր մարդ էր։ Մեծամտությունը տգեղացնում է մարդուն։ Մեծամիտ մարդը իրեն դասում է բոլորից վեր։ Բայց համաձայն չեմ այդպիսի մարդկանց հետ։ Հնարավոր է, որ դու ոչինչ չունես։ Միայն դու ես կարծում, որ դու բոլորից լավն ես, բայց դա իրականում հակառակն է։
- Հեղինակը մեղադրում էր (ընտրիր պատասխանը և պատճառաբանիր).
- տղային
- հասարակությանը
- տղայի մորը
Հեղինակը մտածում էր, որ հասարակությունն է մեղավոր, որովհետև նրանք խաբեցին տղային։
- Դու մեղադրում ես (ընտրիր պատասխանը և պատճառաբանիր).
- տղային
- հասարակությանը
- տղայի մորը
Ես մեղադրում եմ տղային, որովհետև նա շատ շուտ է հավատում մարդկանց։ Մեղադրում եմ հասարակությանը, որովհետև խաբեցին տղային։ Մայրն էլ էր մեղավոր, որովհետև նա մտածում էր, որ իր տղան արդեն հասուն է։ Բայց իմ կարծիքով, եթե մայրը նրան հետ պահեր այդ ճանապարհից, միևնույն է նա չէր լսի մորը, որովհետև նա հավատում էր հասարակությանը։
No comments:
Post a Comment