Friday, October 26, 2018

Դասարանական աշխատանք․ նյութ․ մետաղ․ոչ մետաղ

Նյութը դա տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է, խիստ որոշակի բաղադրությամբ, կառուցվածքով, հատկություններով և զանգվածներով օժտված։ Նյութերը բաժանվում են երկու հիմնական խմբերի՝ պարզ և բարդ։ Պարզ է կոչվում այն նյութը, որը կազմված է մեկ տարրի ատոմներից։ Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչ մետղների։ Մետաղները բացի սնդիկից պինդ են, ունեն մետաղական փայլ, ջերմա-էլեկտրահաղորդականություն, պլաստիկ են, վերջին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոն, շերտը ավարտելու համար կորցնում են իրենց էլեկտրոնները, առաջացնում են դրական իոններ, նրանք առաջացել են մետաղական կապով։ Ոչ մետաղներն ունեն մետաղների հակառակ հատկությունները։ Ունեն չորսից շատ էլեկտրոն վերջին շերտում։ Շերտը ավարտելու համար վերցնում են էլեկտրոններ, առաջացնելով բացասական իոններ։ Բարդ է կոնչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու և ավելի տարրի ատոմներից։ Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է։ Օքսիդներում թթվածինը ունի -2 օքսիդացման աստիճան, բացի ֆտորից, H2O2 -ում օքսիդացման աստիճանը -1 է։ Ալյումինիումի բանաձևը՝ Al2O3: Կազմել ազոտի 1, 2, 3, 4, 5 օքսիդի բանաձևերը։
N(1)=N2O
N(2)=NO
N(3)=N2O3
N(4)=N2O
N(5)=N2O5

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...