Friday, October 26, 2018

Ուսումնական ճամփորդություն

Նախագծային շաբաթվա ընթացքում որոշեցինք մասնակցել «Հոգևոր Հայաստան» նախագծին։ Ընտրեցինք Մաշտոցի շարականներից և որոշեցինք գնալ ուսումնական ճամփորդության։
Հոկտեմբերի քսանհինգին գնացինք Գեղարդ։ Ճանապարհին Ընկեր Հասմիկը մեզ պատմեց հետաքրքիր պատմություններ։ Ճանապարհն այնքան գեղեցիկ էր, որ մենք միշտ նայում էինք դուրս։ Ծառերը տարբեր գույների էին և շատ գեղեցիկ։ Երբ հասանաք Գեղարդի վանքի մոտ, այնտեղ կային շատ զբոսաշրջիկներ։ Գեղարդի վանքում աղոթելուց և շրջելուց հետո դուրս եկանք և վանքի մոտի այգում նստեցինք և կարդացինք մեր ընտրած շարականները։ Հետո ունկնդրեցինք շարականներից։ Այնքան գեղեցիկ էին, որ մենք մի պահ կտրվեցինք աշխարհից։ Մի փոքր շրջելուց հետո գնացինք Ջրվեժի արգելոց։ Այնտեղ էլ կային շատ գեղեցիկ ծառեր։ Ճանապարհին սկսեց անձրև և մենք նախաճաշեցինք մեքենայում։ Հետո վերադարձանք Երևան՝ մեծ ու հետաքրքիր տպավորություններով։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...