Thursday, November 22, 2018

Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը:

Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը:
Սահմանել «մշակույթ» հասկացությունը:

Մշակույթ բառը ծագում է լատիներեն colere արմատից, որը նշանակում է մշակել, խնամել: Դեռևս հին հռոմեացի հռետոր Ցիցերոնը առաջադրել էր cultura animi հասկացությունը, որը թարգմանաբար նշանակում է հոգու մշակում: Այս փոխաբերությամբ Ցիցերոնը նկատի ուներ հոգու զարգացումը, որն օգնում էր մարդկանց հաղթահարել բարբարոսությունը և դառնալ լիարժեք քաղաքացիներ:
Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր  արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Փորձիր շարադրել ՝17-18-րդ դարերում հայ մշակույթի գլխավոր առանձնահատկության մասին:
Հայկական նոր թատրոնը առաջացել է 17֊18 դարերի ընթացքում: 17-րդ դարի սկզբներից սկսում է գործել Սյունյաց Մեծ անապատի դպրոցը, որի շրջանավարտները Հայաստանի տարբեր վայրերում դպրոցներ էին բացում: լուրջ իրադարձություն էր 1717 թ. Վենետիկի սուրբ Ղազար կղզում Մխիթար Սեբաստացու կողմից Մխիթարյան միաբանության ստեղծումը, որը անգնահատելի գործունեություն ծավալեց հատկապես հայագիտության բնագավառում: Հայ նոր գրականության ստեղծման մեջ իր մեծ ներդրումն ունի պոետ՝ Հարություն Ալամդարյանը (1796-1834 թթ.) և գրող, հրապարակախոս Մեսրոպ Տագիտյանը (1803-1858 թթ.)։ 17֊18 դարերին Հայաստանը փորձում էր շարունակել նախորդ դարաշրջանի ավանդույթները: 1677 թին տպարան ստեղծեց Երեմիա Չէլէպի Քէօմուրճյանը: 
Նկարագրիր՝ինչ հանգամանքներից է հայ ժողովուրդը 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին, կրթությունը, մշակույթը   զարգացրել տարբեր հասարաքաղաքական պայմաններում:

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի կրթությունը ճակատագրի բերումով 2 հատվածի բաժանված Հայաստանում հայ ժողովուրդն ստիպված իր մշակույթը զարգացրել է հասարակաքաղաքական տարբեր պայմաններում։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը Աստրախանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918 թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824- 1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ- Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։
Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը մանրամասն ներկայացրու/

Ներսիսյան դպրոցն սկզբնապես կոչվել է Թիֆլիսի հայոց ուսումնարան, 1826–37 թթ-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան հայոց ուսումնարան: Առաջին ուսումնական տարում ունեցել է 3 դասարան, 80 աշակերտ, հաջորդ 2 տարիներին ավելացել են 4-րդ և 5-րդ դասարանները. սովորողների թիվը հասել է 360-ի: 1836 թ-ին փակվել և 1837 թ-ին վերաբացվել է որպես հոգևոր սեմինարիա՝ 4 դասարանով: Հիմնադրման օրից ունեցել է տպարան: Առաջին տեսուչը (1824–30 թթ.) առաջադեմ մանկավարժ, հասարակական, քաղաքական գործիչ Հարություն Ալամդարյանն էր, որը մշակել է դպրոցի վարչական և բարոյակրթական աշխատանքների կանոնները: Նրա տեսչության ժամանակահատվածն անվանվել է «դար Ալամդարյանի» և համարվել դպրոցի գործունեության ամենաբեղուն շրջանը: 1843 թ-ին Ներսես Ե Աշտարակեցին, ընտրվելով կաթողիկոս, դպրոցը վերակառուցել է միջնակարգի ծրագրով, իսկ 1848 թ-ին ստեղծել է հոգաբարձություն:
Ներսիսյան դպրոցը նոր վերելք է ապրել 1850-ական թվականներից, երբ դարձել է կրթական-լուսավորական շարժման դրոշակակիրն ու օրենսդիրը արևելահայ իրականության մեջ: Դպրոցական ծրագրում ավելացվել են բնագիտական մի շարք առարկաներ, արգելվել են մարմնական պատիժները, ուշադրության կենտրոնում է եղել աշխարհաբարի ուսուցումը: 1877 թ-ին դարձել է լրիվ միջնակարգ: Այստեղ մշակված նոր ուսումնական ծրագրերը, ուսուցման առաջավոր եղանակները, ղեկավարման հոգաբարձական ձևն աստիճանաբար տարածվել են արևելահայ բոլոր դպրոցներում:
1924 թ-ին Ներսիսյան դպրոցն ավարտել են նրա վերջին՝ 25 շրջանավարտները. 1925 թ-ին վերածվել է աշխատանքային դպրոցի:
Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին:/գրավոր/,ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

1771 թվականին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը Էջմիածնում հիմնադրեց տպարան, որը 1772 թվականին լույս ընծայեց կաթողիկոսի «Զբօսարան հոգևոր» գիրքը, դա Հայաստանի հողում կատարված անդրանիկ հրատարակությունն է։ Դրանով հայկական տպագրությունը իր սկզբնավորումից 260 տարի անց հաստատվեց հայրենիքում։ Տպարանում տառերի ու պատկերների պատրաստման գործում մեծ աշխատանք է կատարել Հարություն էջմիածնեցին։
Մինչև դարավերջ տպարանը լույս ընծայեց տասնյակից ավելի գրքեր։ 1772 թվականին հայկական տպագրությունը հաստատվեց նաև Հնդկաստանում՝ Մադրաս քաղաքում, ուր 1794-1796 թվականներին Հարություն Շմավոնյանը հրատարակեց առաջին հայերեն պարբերակա      նը՝ «Ազդարար» ամսագիրը։
Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին/գրավոր/:

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում, ապա՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում։ Տիրապետել է հունարենինլատիներենինիտալերենինֆրանսերենինգերմաներենինեբրայերենինասորերենինսանսկրիտինպարսկերենինթուրքերենին։ 1762 թվականից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։ 1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ 
Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...