Wednesday, November 21, 2018

Հասարակության վերակառուցման հեղափոխական ուղին

1.Սահմանել հեղափոխություն հասկացությունը:
Հեղափոխությունը առաջանում է այն ժամանակ, երբ մարդիկ դժգոհ են լինում իշխող կառավարությունից և տեղի է ունենում հեղափոխություն։
2.Որոնք են անգլիական, ֆրանսիական հեղափոխության պատճառները:

Անգլիական հեղափոխության պատճառն այն էր, որ անգլիայի թագավոր Չարլզը օգտագործել էր արքունական գանձարանը։ Ցրել էր պարլամենտը և այլևս չէր կարողանում միայնակ կառավարել երկիրը, իսկ անգլիացիները դժգոհ էրին իր կառավարման ձևից։

Միապետությունը խանգարում էր Ֆրանսիայի հետագա զարգացմանը։ Գյուղացիները սնանկացել էին։ Նաև անկում էր ապրում Ֆրանսիայի արդյունաբերությունը։ 
3.Ներկայացրու Կրոմվելին, անգլիական հեղափոխությունում նրա դերը:

Նա Ֆրանսիական հեղափոխության առաջնորդն էր։ 1650-1652 թվականներին Կրոմ­վե­լը հնա­զան­դեց­րել և Անգ­լի­ա­յին է մի­աց­րել Շոտլանդի­ան: 1653 թվականի դեկ­տեմ­բե­րի 16-ին Կրոմ­վե­լի և բա­նա­կի խորհր­դի ձեռ­նար­կած պե­տա­կան հե­ղաշր­ջու­մը փաս­տո­րեն վե­րաց­րել է հան­րա­պե­տու­թյու­նը և հաս­տա­տել ռազ­մա­կան բռնա­պե­տու­թյուն լորդ-պրո­տեկ­տոր Օլի­վեր Կրոմ­վե­լի մի­անձ­նյա իշ­խա­նու­թյամբ: Կրոմվելի բանակը մի շարք հաղթանակներ է տարել թագավորական զորքերի դեմ։ Նա ստացավ լորդ-պրոտեկտորի տիտղոսը։ Դա նշանակում էր վերջ հեղափոխությանը, վերջ հանրապետությանը և միապետության վերականգնման նախաձեռնություն։ Կրոմվելը երկիրը կառավարում էր շահի համար։ Նրա մահից հետո վերականգնվեց հանրապետությունը։ 
4.Ներկայացրու ֆրանսիական հեղափոխության փուլերը:

Այն բաղկացած է չորս փուլից։
 Առաջին փուլ- Այդ ժամանակ Լուի Ֆիլիպը փախավ երկրից և հեղափոխությունը տարածվեց և ստեղծվեց հանրապետություն։
Երկրորդ փուլ- Ֆրանսիան հռչակվեց նախագահական հանրապետություն։
Երրորդ փուլ- Լուի Նապոլեոնը դարձավ նախագահ։
Չորրորդ փուլ- Ստեղծվեց երկրորդ կայսրությունը։
5.Ինչպես կազմավորվեց Ամերիկայի Միացյալ Նահանգները:

 Առաջին գաղութները հյուսիսային Ամերիկայում ստեղծել են Անգլիայից , Հոլանդիայից և Ֆրանսիայից եկած վերաբնակիչները։ 1607 թվականին հիմնադրվեց առաջին գաղութը, որը հետագայում ստացավ Վիրջինիա անվանումը :18 -րդ դարում Հյուսիսային Ամերիկայում արդեն անգլիական 13 գաղութներ կային ,որտեղ շուրջ երկու ամբողջ հինգ միլիոն մարդ էր բնակվում :Սոցիալ – տնտեսական առումով առավել զարգացած էին նոր Անգլիայի գաղութները, որտեղ լայն տարածում էր ստացել ֆերմերական տնտեսությունը :Առաջանում էին մանուֆակտուրաներ, զարգանում էր առևտուրը , որի կենտրոնը Բոստոնն էր:Հարավային գաղութներում զարգացած էր խոշոր պլանտացիոն տնտեսությունը :
Քաղաքական առումով նրանց մեջ ընդհանրությունը շատ էր:Իշխանությունը կենտրոնացած էր անգլիական թագավորի կողմից նշանակվող նահանգապետների ձեռքին :Անգլիական իշխանությունները կանոնակարգում էին գաղութների հասարակական- տնտեսական, քաղաքական կյանքի բոլոր կողմերը, որպեսզի հուսալիորեն կապված պահեն Անգլիային:
Դրությունը կտրուկ փոխվեց յոթնամյա պատերազմից /1756 – 1763 թթ/ հետո: Պատերազմի ընթացքում անգլիացիները ստիպված էին դիմել գաղութաբնակների օգնությանը :Վերջիններիս հաճույքով օգնում էին հուսալով ,որ ֆրանսիացիներին դուրս մղելուց հետո իրենք մուտք կգործեն նոր հողեր , կընդլայնվեն գաղութների ինքնակառավարման իրավունքները :Բայց կատարվեց հակառակը:
1764 թվականին ավելացվեցին մի շարք ապրանքների մաքսերը, արգելվեց բնակվել Անգլիային անցած հողերում:Դրանով փլուզվեցին գաղութաբնակների՝ հողեր ստանալու հույսերը:1765 թվականին մտցվեց դրոշմատուրքի մասին օրենք, որով հարկման էին ենթարկվում բոիոր տեսակի առևտրական գործառնությունները, գործարքները:
Գաղութաբնակների մեջ հասունացավ անգլիական ապրանքները բոյկոտելու գաղափարներ:1773թվականին դեկտեմբերին Բոստոնի մի խումբ բնակիչներ բարձրացան անգլիական նավերի վրա և թեյի ամբողջ բեռը ծովը թափեցին :Այդ դեպքը հայտնի է Բոստոնյան թեյախմություն անվամբ :Ի պատասխան՝ Բոստոնի նավահանգիստը փակվեց, իշխանությունը հանձնվեց զինվորական նահանգապետին, լրացուցիչ զորքեր տեղակայվեցին գաղութներում:
6.Ներկայացրու Վաշինգտոնի դերը ԱՄՆ-ի ստեղծման  գործում:

Վաշինգտոնը կազմավորում էր բանակը և դա էր պատճառներից մեկը, որ նա ընտրվեց ՄՆ նախագահ։
Աղբյուրները՝ դասագիրք 8-րդ դասարան, համաշխարհային պատմություն/էջ 21-33/, համացանց

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...