Sunday, December 9, 2018

Հասարակական-քաղաքական հոսանքներ

Պատմիր հայ ազգային — հասարակական շարժումների մասին:
Համեմատիր հասարակական -քաղաքական հոսանքների հայացքները:
Հայկական միջավայրում ձևավորվեցին հասարակական-քաղաքական հոսանքներ՝ պահպանողականությունը, ազատականությունը, ազգայնականությունը և այլն։
Պահպանողականության ներկայացուցիչները համոզված էին, որ հայ ժողովրդի ապագան ազգային արժեքների պահպանության մեջ է։ Նրանք ձգտում էին վերականգնել այն, ինչ կարող են։ Սակայն, հաճախ դեմ էին արտահայտվում նորամուծույթուններին, համարելով, որ դա ազգի համար վնասակար է։ Նրանք փորձում էին Հայ եկեղեցու և դպրոցի միջոցով կրթել ազգի երիտասարդներին, պատրաստել նրանցից թարգմանիչներ, գիտնականներ, գրողներ և այլն։ Նրանցիցի մեկը Գաբրիլ վարդապետ Այվազովսկին էր։
Ազատականները սուր քննադատության էին ենթարկում հայ իրականության հին՝ նահապետական բարքերը, հատկապես՝ դրանց ջերմ պաշտպան եկեղեցուն։ Ազատականները պատշաճի չէին գնահատում գրաբարի բացառիկ նշանակության դերը և այլն։ Նրանք դեմ էին հասարակարգը հեղափոխական ճանապարհով փոխելու գաղափարին։ 
Ազգայնականները համոզված էին, որ հայ ազգային արժեքները պետք է համապատասխանեցնել եվրոպական արժեքային համակարգին, ապստամբության ճանապարհով հհասնել իրավահավասար, արդար հասարակության ստեղծմանը։ Արևմտահայության վիճակը նրանց ստիպեց մտահոգվել ազգի ազատագրության խնդրով։ Նրանք ողջունեցին Զեյթունի 1862թ․ ապսամբությանը։
Իմ կարծիքով ավելի ճիշտ էին մտածում պահպանողականները և ազգայնականները։ Պահպանողականները ուզում էին, որ հայկական ավանդույթներ պահպանվեն, իսկ ազգայնականները ասում էին, որ պետք է լինեն եվրոպական արժեքային համակարգեր։ Իմ կարծիքով երկուսից էլ պետք է լինի քիչ-քիչ, որ շատ հետ չմնանք եվրոպական արժեքներից, և շատ նման չլինենք նրանց։

Ներկայացրու, վերլուծիր արևմտահայերի ազգային սահմանադրութան բովանդակությունը:

Արևմտահայերը շարունակում էին մալ Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ 1857թ․ մի խումբ մտավորականներ հայ համայնքի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացրին արևմտահայերի ներքին կյանքի վերաբերող կանոնադրության նախագիծ։ Նախագիծը, բացի հոգևորականներից ու ամիրաններից, որոշակի իրավունքների էր տալիս նաև արևմտահայ մյուս խավերին։ Դրա մեջ տոսնելով իրենց իրավունքների սահմանափակում՝ ամիրանները թուրքական իշխանությունների աջակցությամբ պայքար ծավալեցին սահմանադրության դեմ։ Բայց ժողովուրդը ոտքի կանգնեց իր իրավունքների համար։ 1860թ․ հաստատվեց կանոնադրություն։ Բայց պետք էր, որ սահմանադրության գործելու համար սուլթանը այն հաստատի։ 1863թ․ սուլթանն այն վավերացրեց։ Սահմանադրությունը ննախատեսում էր ստեղծել՝ Ազգային ժողով, Ազգային կենտրոնական վարչություն, տարբեր խորհուրդներ։ Օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը, ընտրվում էր ամբողջ ազգի կողմից։  Սահմանադրությունը հնարավորությունը էր տալիս համայնք լայն խավերին ևս մասնակից դառնալու արևմտահայության կրթալուսավորական, տնտեսական կյանքի կառավարմանը։ 

Պատմիր Զեյթունի 1862թ.-ի իրադարձության և նշանակության  մասին:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...