Thursday, January 31, 2019

Հայաստանի գինեգործության պատմությունը


Ասում են, որ խաղողագործությունը սկիզբ է առել Հարավային Կովկասից։ Հայաստանում գինի պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել դեռ անտիկ շրջանում:
Հայաստանի գինեգործության մասին հիշատակում են նաև հույն պատմաբան Հերոդոտոսը և հույն աշխարհագրագետ, փիլիսոփա Ստրաբոնը: 19-20-րդ դարերի հնագիտական պեղումները փաստում են, որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը համարվում էր գինու արտադրություն ունեցող պետություն: Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1940-1985 թվականներին, Հայաստանում գինու արտադրությունն ինն անգամ աճեց: Արդեն 1980-ին երկիրն արտադրում էր միջինը 210 հազար տոննա խաղող, որից տարեկան մոտ 150 միլիոն լիտր գինի էր ստացվում: Գինու մեծ մասն արտահանվում էր Ռուսաստան: Այդ ժամանակ Հայաստանում գինի արտադրելու պետական մենաշնորհը պատկանում էր «Արարատ տրեստ» կազմակերպությանը: Խորհրդային Միության փլուզումից հետո գինու, օղու արտադրության մոտ 38 պետական գործարան սկսեց մասնավորեցման գործընթաց: «Արարատ տրեստը» երեք հազար տեսակի գինի ուներ, որոշները` մի քանի դար հնության: Գինին առաջ, ինչպես հիմա, պահվում է կաղնու տակառներում, սակայն շատ գյուղերում, որտեղ գինու արտադրություն կա, այն պահվում է կավե կճուճներում՝ կարասներում: Ըստ փորձագետների՝ հայկական կաղնին, շնորհիվ իր վարդագույն երանգի, գինուն հաղորդում է բնական վանիլինի, շոկոլադի և չրերի համ՝ նպաստելով գինու յուրահատուկ փունջի ստեղծմանը: Դեռևս մ.թ.ա. 9-րդ դարում Ուրարտու թագավորությունում զարգացած էին խաղողագործությունը և գինեգործությունը: Ուրարտական Թեյշեբանի (Կարմիր Բլուր) ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գինու մառաններ, որտեղ գտնվել են 800-1200 լիտր տարողությամբ 480 կավե կարասներ: Այդ հնագույն կարասներում հայտնաբերվել են խաղողի կորիզներ` իրենց հատկություններով մոտ «Ոսկեհատ», «Խարջի», «Մսխալի» և «Գառանդմակ» խաղողի սորտերին: Ավելին` մառաններում հայտնաբերված ծծումբը վկայում է, որ հնագույն խաղողագործները ծանոթ էին գինու պատրաստման տեխնոլոգիային: Ուրարտական ժամանակներից մեզ հասած ձեռագրերը վկայում են պատմական Հայաստանի տարածքում եղած խաղողագործության և գինեգործության բարձր մշակույթի մասին:
2010թ. Արենի գյուղի տարածքում գտնվող «Թռչունների քարանձավում» կատարված պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են խաղողի խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6100 տարի առաջ։ Այս քարանձավը մարդկությանը հայտնի հնագույն գինու արտադրամասն է։ Անոթների մեջ հայտնաբերված խաղողի կորիզները «Արենի» տեսակի խաղողինն էին։ Սա ապացուցում է, որ խաղողի հնագույն տեսակներից մեկը Վայոց Ձորի շրջանում աճեցվող «Արենին» է։ Հազարամյակների ընթացքում գինին եղել է մարդկության ամենասիրելի խմիչքներից մեկը։ Գինին ընդգրկված է եղել կրոնական ծեսերի մեջ: Կարևոր հյուրերին միշտ հյուրասիրել են լավ գինի։ Այն օգտագործվել է շատ հիվանդությունների բուժման նպատակով։ Գինին այնքան մեծ դեր ուներ հին քաղաքակրթությունների համար, որ գինի օգտագործողները համարվում էին բարձր խավի ներկայացուցիչներ, իսկ նրանք, ովքեր չէին օգտագործում՝ բարբարոսներ։ Անգամ մեծանուն փիլիսոփաներ Քսենոֆոնը և Պլատոնը բարձր են գնահատել գինու օգտակար հատկությունները մարդու օրգանիզմի վրա՝ չափավոր օգտագործման դեպքում։ Հին քաղաքակրթությունների ներկայացուցիչների համար գինին այնքան մեծ դեր է ունեցել, որ նրանք անգամ ստեղծել են գինու աստվածություն, որը եղել է նրանց ամենասիրելիներից մեկը։  Հին Հունական դիցաբանության մեջ Դիոնիսոսը  եղել է գինեգործության, բնության, բուսականության և ոգեշնչման աստվածը։  Այլ երկրների դիցարաններում նա հայտնի էր որպես Բաքոս, Վակխ և Լիբեր։ Մինչև օրս պահպանված հնագույն գրականությունից և արվեստի գործերից պարզ է դառնում, որ դեռևս Քրիստոսից առաջ արգասաբեր հողը նկարագրվում էր ոչ թե առատ ջրի, այլ՝ խաղողի դաշտերի և գինու առատությամբ։   Բացի այս ամենից, գինին նաև օգտագործվել է կրոնական նպատակներով և աստվածներին նվիրաբերելու համար։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...