Friday, March 1, 2019

Կյանքը անցա՛վ, նրա ընթացքն էլ ետ շրջող չի՛ լինի․ Օմար Խայամ

***
Գուցե երկինքը մեր հանդեպ հետո անչար կլինի,
Ճակատագիրն էլ ո՛չ դաժա՛ն, ո՛չ անտարբե՛ր կլինի…
Բայց հարություն չեն առնի էլ
ընկերներն իմ թանկագին,
Կյանքը անցա՛վ, նրա ընթացքն էլ ետ շրջող չի՛ լինի:



Կյանքը անցա՛վ, նրա ընթացքն էլ ետ շրջող չի՛ լինի

Կյանքը անցա՛վ, նրա ընթացքն էլ ետ շրջող չի՛ լինի․․․ Այս տողերի իմաստն այն է, որ պետք է ապրես այնպես, որ դու գոհ լինես քո ապրածից, որովհետև 20-30 տարի հետո արդեն ուշ կլինի, որովհետև կյանքը հետ բերել չի լինի։ Ամեն մարդ, երբ անում է ինչ-որ բան, նա պետք է մտածի, թե արդյո՞ք դա ինքն է ուզում անել, և արդյո՞ք դա ճիշտ քայլ է։ Պետք է հաշվի չառնել հասարակության կարծիքը, բայց դա չի նշանակում, որ ամեն բան պետք է անել միայնակ՝ առանց հարազատների խորհուրդների, որովհետև խորհուրդներ միշտ են պետք, բայց դրանցից էլ պետք է ընտրել, որովհետև մարդիկ տարբեր են, և ամեն մեկը տարբեր ձև է մտածում։ Պետք է ընտրել այն, որը հարազատ է, և որը համարում ես ճիշտ։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...