Գիրք․
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Թլիկ
Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից արևմուտք, հայ-թուրքական սահմանամերձ շրջանում։ Մարզկենտրենից գտնվում է 72կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Թալլիք, Թելիք, Թըլըկ, Թիլանք, Թիլլիկ անվանումները։ Գյուղը տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1345մ բարձրության վրա։ Կլիման չափավոր ցամաքային է։ Ամառները տաք են և չոր, ձմեռները՝ ցուրտ, ամետ տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ 1843թ․-ին ունեցել է 137, 1897թ․-ին՝ 173, 1939թ․-ին՝ 565, 1959թ․-ին՝ 420, 1979թ․-ին՝ 507, 2001-ին՝ 161, 2011-ին՝ 123 բնակիչ։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգռագործվում է որպես վարելահող, խոտհարք։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերայի կուլտուրաների մշակությամբ։ Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ։
Վիքիպեդի․
Թլիկը գյուղ է Արագածոտնի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 72 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղն իր անվանումը ստացել է ի պատիվ Արևմտյան Հայաստանի Մուշի գավառի Թելիկ գյուղի: Թլիկի ազգաբնակչության փոփոխությունը
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 137 | 173 | 197 | 565 | 420 | 558 | 507 | 161 | 216 |
Տեղեկությունները նույնն էին։
No comments:
Post a Comment