Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլը:
Թվարկիր արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում ընդհանուր ձեռքբերումները, նվաճումները:
Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլի ընթացքում շատ երկրներ զարգացան։ Օրինակ՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Կանադան, Գերմանիան և այլն։ Անգլիայում ստեղծվեցին մոնոպոլիաներ, ստեղծվեցին խոշոր բանկեր, Անգլիական դրմաը սկսեց կարևորվել և այլն։ Գերմանիայում հողի բերքատվությունը բարձրացավ և հետևաբար սկսեց ավելանալ գյուղամթերքի արտադրությունը։ Իտալիան սկզբում չէր կարողանում զարգանալ, բայց հետո սկսեց ավելի զարգացնել մեքենաշինությունը։
Հիմնավորիր աշխարհի անհավասարաչափ զարգացման պատճառները:
Կենտրոնացման հետևանքով ուժեղանում էր մրցակցությունը։ Մոնոպոլիստական ընկերությունների ձևավորումից հետո պայքարը նոր գաղութներ ձեռք բերելու համար էլ ավելի սաստկացավ։
Տալ ծանր արդյունաբերության հասկացության պարզաբանումը, ինչ գործոններ նպաստեցին ծանր արդյունաբերության զարգացմանը, , ինչ փոփոխություններ կատարվեցին հասարակության ընկերային կյանքում:
Ծանր արդյունաբերությունը գերազանցապես արտադրամիջոցներ արտադրող արդյունաբերության ճյուղերի խումբ է։ Ընդգրկում է գրեթե ամբողջ հայթայթող արդյունաբերությունն ու վերամշակող արդյունաբերության մի մասը, էլեկտրաէներգետիկան, սև և գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, քիմիան և նավթաքիմիական, անտառային, փայտամշակման և թաղանթանյութի-թղթի, շինանյութի, վառելանյութի արդյունաբերությունը։
Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն , 8-րդ դասարան, էջ 78-87, համացանց
No comments:
Post a Comment