ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ
Այսօր եղիր քրոջ պես —
Անչար, մաքուր և գթոտ,—
Գրկենք իրար ու նստենք,
Նստենք մինչև առավոտ...
Անչար, մաքուր և գթոտ,—
Գրկենք իրար ու նստենք,
Նստենք մինչև առավոտ...
Այսօր եղիր որպես մայր —
Բարի, քնքուշ, նրբազգաց,—
Նստիր խաղաղ մահճիս մոտ,
Մութ գիշերին հետըս լաց...
Բարի, քնքուշ, նրբազգաց,—
Նստիր խաղաղ մահճիս մոտ,
Մութ գիշերին հետըս լաց...
Ամոքիր դու իմ ցաված
Սիրտըս սիրով քո անբիծ,—
Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ
Հեքիաթները պատմիր ինձ...
Սիրտըս սիրով քո անբիծ,—
Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ
Հեքիաթները պատմիր ինձ...
Այստեղ պատմում է մի մարդու մասին, ով ունի քնքշանքի կարիք։ Ունի մոր և քրոջ կարիք։ Կարծես նա հեռու է ամենքից և շատ է կարոտում նրանց։ Այս բանաստեղծություն հիշեցնում է բաց գույներ։
No comments:
Post a Comment