Sunday, February 24, 2019

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ
Պատմել  երիտթուրքերի, որդեգրած  ծրագրերի  մասին /հեղաշրջումից առաջ և հետո/:
XX դ․ սկզբներին ուժեղանում էր հակահամիդյան պայքարը։ Շարժման մեջ մեծ դեր ուներ երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը։ Հայերի մի մասը բռնակալության դեմ պայքարում անհրաժեշտ համարեցին համագործակցել Օսմանյան կայսրությունում գործող բոլոր ուժերի հետ։ Դաշնակցությունն իր նոր ծրագրում առաջադրեց Արևմտյան Հայաստանում լայն ինքնավարության պահանջը։ 1907 թվականին Փարիզում ընդդիմադիր ուժերի երկրորդ համաժողովը որոշեց զինված ապստամբության միջոցով տապալել համիդյան բռնատիրությունը։ 1908 թվականին տեղի ունեցավ հեղաշրջում։ Երիտթուրքերը Մակեդոնիայից շարժվեցին Կ․ Պոլիս՝ սուլթանից պահանջելով վերականգնել 1876թ․ չգործադրված սահմանադրությունը։ Սուլթանը տեղի տվեց։ Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն։ Օսմանյանը կայսրության և հայ ժողովուրդները մեծ հույս ունեին այդ հեղաշրջումից։ Հայ ազատագրական ուժերը նույնիսկ պայքարի օրակարգից հանեցին արևմտահայությանը ընդհանուր զինված ապստամության նախապատրաստելու խնդիր։ Սակայն ոգևորվածությունը շատ չտեևեց, որովհետև երիտթուրքերը ոչ մի փոփոխություն չարեցին։
Շարունակեցին Աբդուլ Համիդի հակահայ քաղաքականությունը։ Կիլիկիայի դեպքերը ցույց տվին, որ երիտթուրքերը որդեգրել են հայերի բնաջնջման աբդուլհամիդյան պետական ծրագիրը։ 
Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.
1912թ․-ին Թիֆլիսում ստեղծվեց Հայոց ազգային բյուրոն։ Նրա գլխավոր նպատակն էր հասնել Հայկական հարցի լուծմանը։ Գևորգ Ե-ն 1912թ․-ին դիմեց ռուսական կայսրին՝ հայերին պաշտպանելու խնդրանքով։ Պողոս Նուբար փաշան նշանակվեց Եվրոպայում կաթողիկոսի լիազոր ներկայացուցիչ։ Նրա գլխավորությամբ ստեղծված Ազգային պատվիրակությունը հայկական բարենորոգումներին հուշագիր պատրաստեց տերություններին ներկայացնելու համար։ 1913թ․ ամռանը Հայկական հարցը կրկին դարձավ վեց տերությունների դիվանագիտական պայքարի առարկա։ 

Կ․ Պոլսում ռուսական դեսպանության թարգմանիչ Անդրեյ Մանդելշտամը կազմեց հայկական բարենորոգումների նախագիծ։ Ըստ նախագծի՝ հայկական վեց նահանգներից՝ Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա, կազմվելու էր մեկ նահանգ։ Նահանգի գերագույն կառավարիչը պետք է լիներ թուրքահպատակ քրիստոնյա կամ եվրոպացի։ Ի վերջո սկսվեց բանակցությունների նոր փուլ՝ այս անգամ ռուսական և թուրքական կողմերի մեջ։ 

  • 1914թ. հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը
1914 թվականին ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագիրը։ Ըստ համաձայնագրի՝ յոթ նահանգներից ձևավորվում էր վարչական երկու միավոր։ Դրանք կառավարելու էին օտարերկրյա երկու տեսուչները։ Ռուս-թուրքական համաձայնագիրը հայերին ինքնավարություն չէր տալիս և ավելի համեստ պահանջներ էր առաջադրում, քան Մանդելաշտամի ծրագիրը։ Հայկական հարցի այս փուլում խզեցին կապերը երիտթուրքերի հետ և դարձան իշխանություններին ընդդիմություն։

  • 1914թ.-ի բարենորոգումների չիրականացման պատճառները
Երիտթուրքական  կառավարությունը տարբեր պատճառներով նորից ձգձգում էր հայկական բարենորոգումների իրագործումը։ 1914թ․ տեսուչներ ընտրվեցին հոլանդացի դիվանագետ Լ․ Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն․ Հոֆը։ Հոֆը նոր էր եկել Արևմտյան Հայաստան, իսկ Վեստենենկը դեռ չէր էլ ժամանել, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օգտվելով բարենպաստ իրավիճակից Թուրքիան չեղյալ համարեց բարենորոգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների աշխատանքը։ Այսպիսով՝ հայկական բարենորոգումների հերթական փորձը նույնպես ձախողվեց։
Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ106-111, համացանց

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...