Monday, March 11, 2019

Զանգվածային հասարակական շարժումները

Տալ «ժողովրդավարություն » հասկացության բացատրությունը: Ժողովրդավարության դերը 19-րդ դարի երկրորդ կեսից 20-րդ դարի սկզբին եվրոպական հասարակությունում:
Ժողովրդավարություն-Ժողովրդավարություն ժողովրդի իշխանություն, քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը։ Ժողովրդավարության կայացումը երկարատև ու բարդ գործընթաց է։ 19-րդ դարի երկրորդ կեսից 20-րդ դարի սկզբին  նպատակաուղղված էր ընտրական իրավունքի ընդլայնմանը։ Գործընթացն ուղեկցվում էր քաղաքական կուսակցությունների ի հայտ գալով։ Բնորոշ էր հասարական միությունների ստեղծումը և գործունեությունը։

Արհմիությունների կազմավորման պատմությունը Եվրոպայում, Հայաստանում, նրանց դերը 19-րդ դարի երկրորդ կեսից  20-րդ դարի սկզբին և ժամանակակից աշխարհում:
Առանձնանում  էին արհմիություննեերը, որոննք միավորում էին աշխատավորներին ըստ մասնագիտությունների։ Դրանք պայքարում էին աշխատանքային, կենցաղային, հասարակական պայմանների բարելավման համար։ Հասարակության մեջ կարևոր դեր էին խաղում նաև լուսավորչական, մշակությանին, գիտական, կրոնական տարաբնույթ միությունները։
Պատմել բանվոր դասակարգի, նրանց պայքարի արդյունքների մասին արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում:
Բանվորությունը արդյունաբերական հասարակության ամենամեծ դասակարգն էր։ Նա էր նյութական բարիքների անմիջական արտադրողը։ Նոր դարաշրջանում նրա հասարակական դերը կտրուկ աճեց։ Սակայան բանվորությունն ուներ բազոում հիմնախնդիրներ՝ իրավազրկություն, ցածր ախատավաչձ, արկար աշխատօր, աշխատաանքի և կենցաղի վատ պայմաններ, ցածր կրթական մակարդակ և այլն։ Նրանց բարելավման համար նրանք համառ և տևական պայքար էին մղում։ 19-րդ դարի երկրորդ կեսից  20-րդ դարի սկզբին բանվորների պայքարը տվեց շոշափելի արդյունքներ։ Նրանք նախ և առաջ ձեռք բերեցին ընտրական իրավունք։ Օգուտ բանվորների սկսեցին ընդունվել բազմաթիվ օրենքներ. բարձրացավ աշխատավարձը, աշխատանքային օրը կրճատվեց՝ հասնելով  ժամի, սահմանվեցին հանգստյան օրեր, ընդմիջում և այլն։ Բանվորների պայքարի հիմնական ձևերից էր գործադուլը։ Իրենց շահերը պաշտպանելու համար բանվորները ստեղծում էին արհմիություններ, ակումբներ, կիրակնօրյա դպրոցներ և այլ կազմակերպություններ։
Ներկայացնել ուտոպիստ-սոցիալիստների հայացքները:
Ուտոպիա՝ իդեալական հասարակականի պատկերն է անցյալում կամ մտապատկերային, ենթադրյալ ապագայի, կամ իբրև թէ ինչ-որ տեղ գոյություն ունեցող, կամ ինչ-որ երկրում գոյություն ունեցած կամ գոյություն ունեցող, կամ սոցիալապես վերափոխված, կյանքում իդեալի մարմնավորման տանող:
Գրականության մեջ XX—XXI դարերի ուտոպիան, ինչպես նաև հակաուտոպիաները, նայվում են գիտական ֆանտաստիկայի ժանրում: Կ. Ռյոմերն առաջարկում է հետևյալ դասակարգումը գրական ժանրերի: Ուտոպիան դա ենթադրյալ մշակույթի մանրամասն նկարագրությունն է, որն ընթերցողին ներկայացնում է ալտերնատիվ իրականության պատկեր սեփական ժամանակակիցության և ինտելեկտուալ էմոցիոնալ դիրքերի: Եթե հեղինակը կամ ընթերցողը ընդունում են նկարագրվող իրականությունը իբրև գոյություն ունեցող իրականությանը գերազանցող, դա ուտոպիա է`ավելի կոնկրետ`իսկակական ուտոպիա: Եթե նկարագրվող իրականությունը տխուր է և զգալիորեն զիջում է օբյեկտիվին, այդ դիստոպիա է կամ անտիուտոպիա:

Սոցիալիստներ
Կոմունիստական հասարակական-տնտեսական ֆորմացիայի առաջին փուլը։ Սոցիալիզմը՝ մարքսիզմ-լենինիզմ բաղադրամաս, որը բացահայտում է Սոցիալիզմի պատմական անհրաժեշտությունը, կոմունիստական ֆորմացիայի ձևավորման և զարգացման, օրինաչափությունները, այդ ֆորմացիայի երկու փուլերի՝ սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման ուղիներն ու միջոցները։ Դիտարկենք Սոցիալիզմը ստեղծել են Կարլ Մարքսն ու Ֆ․ Էնգելսը, այն հեղաշրջում էր Սոցիալիզմի մասին ուսմունքում։ Հիմնված լինելով պատմության մատերիալիստական ըմբռնման և մատերիալիստական |քաղաքատնտեսության վրա՝ գիտական Սոցիալիզմը հաղթահարեց ուտոպիական սոցիալիզմի թերությունները և ապացուցեց, որ կապիտալիստական հասարակությանը, բնորոշ հավելյալ արժեքի օրենքի գործողությունը, արտադրության միջոցների կենտրոնացումն ու աշխատանքի հանրայնացումը, աշխատանքի և կապիտալի, արտադրության հանրային բնույթի և յուրացման մասնավոր կապիտալ, ձևի միջև ներքին անլուծելի հակամարտ հակասությունները անխուսափելիորեն կհանգեցնեն սոցիալիստական հեղափոխության և Սոցիալիզմին անցմանը։ Սոցիալիզմին անցման մտավոր և բարոյական շարժիչը, ֆիզիկապես կատարողը՝ հենց կապիտալիզմի ստեղծած պրոլետարիատն է, որը դասակարգային պայքար է մղում հանուն իր ազատագրման։ Դրանով Սոցիալիզմի հումանիստական իդեալից վերափոխվում է պատմական անհրաժեշտության, իրականության շարժման, որը որոշվում է կապիտալիզմի արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների բախումով և դաոնում է կապիտալիստական հասարակության արտադրողական ուժերի զարգացման վերջնական նպատակ ու անհրաժեշտ արդյունք։

Բանվոր դասակարգի դերը նոր հասարակության ստեղծման գործում ըստ Կ.Մարքսի, Ֆ. Էնգելսի գաղափարախոսությամբ:Պատմությունից ներկայացրու դրվագներ դրանց իրականացման դրական , բացասական կողմերի մասին:
Հիմնավորել, կամ հերքել ԶԼՄ-ի, գործադուլի, հանրաքվեի  նպատակներին հասնելու արդյունավետության դերը 19-րդ դարի երկրորդ կեսից 20-րդ դարի սկզբին և արդի աշխարհում:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...