Wednesday, April 24, 2019

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմ
  • Ռազմաքաղաքական դաշինքերի առաջացումը
Անտանտը ռազմաքաղաքական դաշինք ՌուսաստանիԱնգլիայի և Ֆրանսիայի միջև՝ ստեղծված որպես հակակշիռ Եռյակ միությանը՝ A-Entente ՝ Գերմանիային, Ավստրո-Հունգարիային և Իտալիային։ Ձևավորվել է հիմնականում 1904-1907 թվականներին և մեծ տերությունների սահմանազատումն ավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին։ Եզրույթն առաջացել է 1904 թվականին՝ ի սկզբանե նշանակելով անգլո-ֆրանսիական դաշինքը, ընդ որում կիրառվում էր l’Entente cordiale արտահայտությունը՝ ի հիշատակ 1840-ական թվականներին նույն անվանումը կրող անգլո-ֆրանսիական կարճատև դաշինքի։

Եռյակ դաշինք եղել է ռազմական դաշինք ԳերմանիայիԱվստրո-Հունգարիայի և Իտալիայի միջև։ Այն տևել է 1882 թվականի մայիսի 20-ից մինչև Առաջին համաշխարհային պատերազմ սկիզբը՝ 1914 թվականը: Ամեն անդամ խոստացել էր պաշտպանել մյուսներին այլ գերտերության հարձակումից, կամ Գերմանիային կամ Իտալիային Ֆրանսիայի հարձակումից։ Որպես հավելում, Իտալիան հայտարարել էր, որ իր գործողությունները չեն համարվի, որպես Մեծ Բրիտանիայի դեմ գործողություններ։ 1902 թվականի հունիսին Իտալիան գաղտնի նույնանման հայտարարություն ուղարկեց նաև Ֆրանսիային: Որպես պայմանագրի բաղկացուցիչ մաս ոչ Ավստրո-Հունգարիան և ոչ էլ Իտալիան չպետք է առանց լրացուցիչ համաձայնության փոխեին ստատուս քվոն Բալկաններում։ Սակայն, եթե այնուամենայնիվ ստատուս քվոն խախտվի այլ ուժի կողմից, երկու երկրները իրավունք էին իրենց վերապահում փոխհամաձայնեցված կորգով օկուպացնել Բալկանները:

  •  Պատերազմի պատճառների, մասնակիցների նպատակները:
Հուլիսյան ճգնաժամի ժամանակ մեծ տերությունների որոշումները, ինչը առաջացել էր Արքայազն Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությունից հետո 1914 թվականի հունիսի 28-ին։ Սպանությունը կատարել էր Գավրիլո Պրինցիպ, ով ազգությամբ սերբ էր և Երիտասարդ Բոսնիա խմբակցության անդամ էր, որին սատարում էր Սերբիական ազգայնական Սև ձեռք կազմակերպությունը: Ճգնաժամը ծագեց Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև, որում ներքաշվեցին Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան և Մեծ Բրիտանիան։ Ճգնաժամի խորացման պատճառներից էր դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մեծ տերությունների միջև։ Ճգնաժամին հաջորդեց մի շարք դիվանագիտական հակամարտություններ Մեծ տերությունների երկրների միջև։ Այս հակամարտությունների հիմնական պատճառը կարող է լինել ուժերի վերադասավորությունը Եվրոպայում սկսած 1867 թվականին:
  • Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, գլխավոր ճակատները
Առաջին աշխարհամարտը ծագեց Եվրոպայում։ Այն սկսվեց Բալկանյան թերակղզում։ Այստեղ բախվում էին 2 հակադիր դաշինքների շահեր, և պատահական  չէ, որ Բալկանները պատկերավոր անվանում էին «վառոդի տակառ՝ Եվրոպայի տակ»։ Պատերազմի պատճառները կային, տերություննեը նախապատրաստվել էին դրան, մնում էր առիթը այն սկսելու համար։ 1914 թ. Հունիսի 28-ին սերբ ազգայնականները Սարևոյում իրականացրին Ավստրո-Հունգարիայի Թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի Սպանությունը։ Դա էլ հանդիսացավ առիթը։ Ռուսաստանը հանդես եկավ Սերբիայի պաշտպանությամբ։ Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թ. օգոստոսին 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Այդ օրն էլ ընդունված է անվանել Առաջին աշխարհամարտի սկիզբը։ Պատերազմի մեծ մտան նաև Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Հետագայում ներքաշվեցին բազմաթիվ տերություններ։ Գլխավոր ճակատները 2-ն էին։ Առաջինը՝ Արևմտաեվրոպական (Ֆրանսիական) ճակատն էր, որը ձգվում էր ֆրանս-գերմանական սահմանով և Բելգիայով։ Երկրորդը՝ Արևելաեվրոպական (Ռուսական) ճակատն էր, որն անցնում էր ռուս-գերմանական և ռուս-ավստրիական սահմանների երկայնքով՝ Բալթիկ  ծովից մինչև Սև ծով։ Պատերազմի վճռական տեղամասերից էր նաև Կովկասյան ճակատը։
  •  Ռազմական գործողությունները 1914-16թթ
Առաջին աշխարհամարտի ռազմական գործունեությունները մղվում էին ցամաքում, ծովում և օդում։ Մասնակից տերությունները ծրագրել էին շատ արագ ջախջախել հակառակորդներին ու տոնել հաղթանակ, սակայն նրանց սպասումները չարդարացան։ Պատերազմը ձգձգվեց։ Առաջին տարվա իրադարձություններից առանձնանում է Արևմտաեվրոպական ճակատում 1914 թ. սեպտեմբերին տեղի ունեցած Մառնի ճակատամարտը։ Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանացիների հարցակումը դեպի Փարիզ և ստիպեցին նահանջել։ Երկու կողմերից զոհվեց և վիրավորվեց 600 հազար մարդ։ Ֆրանսիայի արագ ջախջախման գերմանական ծրագիրը ձախողվեց, Արևմտյան ճակատում ուժերը հավասարվեցին։ Օգոստոսի կեսին Ճապոնիան վերջնագիր ներկայացրեց, իսկ մի քանի օր անց պաերազմ հայտարարեց Գերմանիային։ Նա ծրագրել էր զավթել Խաղաղ Օվկիանոսի գերմանական տիրույթները և իրեն ենթարկել Չինաստանը։ Իտալիան 1915 թ. անցավ Անտանտի, իսկ Բուլղարիան Գերմանիայի կողմը։ Եռյակ դաշինքը այդպիսով վերածվեց Քառյակ դաշինքի։ Ռուսական զորքերը 1915 թ. ծանր վիճակի մեջ քին դրել Ավստրո-Հունգարիային։ Սակայն Գերմանիան օգնության հասավ։ Պատերազմի երրորդ տարում Արևմտաեվրոպական ճակատում խոշոր ճակատամարտ տեղ ունեցավ Վերդենի մոտ։ Այսպես կոչված «Վերդենյան մսաղացում» ֆրանս-անգլիական կողմը կորցրեց 750 հազար, իսկ գերմանացիները՝ 450 հազար մարդ։ Արևելաեվրոպական ճակատում ռուսական բանակը ջախջախեց Ավստրրո-Հունգարիային, որով փրկեց պարտված Իտալիային։ Ռուսաստանը կարևոր հաղթանակներ տարավ նաև կովկասյան ճակատում և գրավեց Արևմտայն Հայաստանի մեծագույն մասը՝ Տրապիզոնից մինչև Բիթլիս։ Այսպիսով՝ ի մի բերելով 1914-1916 թթ. ռազմական գործողությունների արդյունքները, կարող ենք նշել որ Անտանտի երկրների կողմն էր ընդհանուր հաջողությունը։
  • Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և հետևանքները
Պատերազմից հետո Փարիզի հաշտության վեհաժողովում կազմվեցին մի քանի հաշտության պայմանագրեր, որոնց համաձայն որոնց պետք է պաշտոնապես ավարտվեր պատերազմը: 1919 թվականի Գերմանիայի հետ ստորագրվեց Վերսալի պայմանագիրը, որը կառուցված էր Վուդրո Վիլսոնի 14 կետերի հիման վրա, այն հանգեցրեց նաև Ազգերի լիգայի ստեղծմանը 1919 թվականի հունիսի 28-ին: Վերսալի պայմանագրով այս մասը ամրագրված էր 231 հոդվածով: Ընդհանուր առմամբ գերմանացիները կարծում էին, որ իրենց հետ վարվեցին անարդարացի, ինչի արդյունքում նրանց զրկեցին ռազմական ուժից, տնտեսական զարգացման հեռանկարներից: Բելգիացի պատմաբան Լորենս վան Իպերսելը ընգծեց, թե ինչ հետևանք ունեցավ Գերմանիայի մեղավորությունը ընդունելը երկրի քաղաքական զագացման վրա 1920-ական և 1930-ական թվականներին.  Օսմանյան կայսրությունը մասնատվեց և բացի Անատոլիայից մնացած տարածքների մեծ մասին տիրացան Անտանտի ուժերը: Թուրքերին մնաց Անատոլիան և կոչվեցին Թուրքիայի հանրապետություն: Օսմանյան կայսրությունը ստորագրեց Սևրի պայմանագիրը 1920 թվականին, սակայն այն չեղյալ համարվեց Թուրքական ազգայնական շարժում կուսակցության կողմից, որոնք գլխավորեցին Թուրքիայի անկախության շարժումը: Թուրքիան 1923 թվականին ստորագրեց Լոզանի պայմանագիրը: Առաջին աշխարհամարտն ամեն ինչից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն» սահմանումը: Այդ առումով, Առաջին համաշխարհային պատերազմը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար, որն ունեցավ սարսափելի աղետներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում հայ ազգի մեծ մասը ենթարկվեց եղեռնի, բռնի տեղահանության, բռնի կրոնափոխության ու բռնի ուրացման։ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում զոհվեց շուրջ 10 000 000 (10 մլն) զինծառայող (ներառյալ այն 1 000 000 զինծառայողները, որոնք համարվում էին անհետ կորած):
  • Նոր ռազմաքաղաքական իրավիճակը 1917թ
Աշխարհամարտի շարունակումը 1917 թ. առաջացրեց նոր ռազմաքաղաքական իրավիճակ։ Նախ՝ ավելացավ պատերազմող երկրների քանակը։ Ամն-ը, Հունաստանը, Չինաստանը և Բրազիլիան մնացած Անտանտին և հզորացրին նրա առանց այդ էլ մեծ ներուժը։ 2 դաշինքների գլծավոր տերությունները պատերազմի պատճառով լուրջ հիմնախնդիրների առջը կանգնեցին։ Հատկապես աղետալի էր Քառյակ միության երկրների վիճակը։ Դժվարին վիճակում էին նաև Անտանտի երկրները. տնտեսությունը անկում էր ապրում, իսկ ժողովուրդը պահանջում էր շուտափույթ ավարտել պատերազմը։ Բոլորը հոգնել էին երկարատև պատերազմից։ Անտանտի հիմադիր տերություններից հատկապես Ռուսաստանյան կայսրությունը հայտնվեց ծանր իրավիճակում։ Հեղափոխության ընթացքում ընտրովի մարմիններ՝ բանվորների, զինվորների և գյուղացիների պատգամավորների խորհուրդներ։ Ժամանակավոր կառավարությանը չհաջողվեց լուծել երկրի առջև ծառացած հիմնախնդիրները։ Նա հեղինակազրկվեց։ Հոկտեմբերյան հեղափոխությունը կտրուկ փոխեց աշխարհաքաղաքական իրավիճակը։ Բելշևիկները ծրագրել էին հրահրել համաշխարհային հեղափոխություն և սոցալիստական կարգեր հաստատել աշխարհի շատ երկրներում, առաջին հերթին պատերազմող պետություններում։
  • Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը
Բոլշևիկների նախատեսած համաշխարհային հեղափոխությունը տեղի չէր ունենում։ Այդ պատճառով նրան դիմեցին պատերազմող կողմերին՝ առաջարկելով կնքել արդարացի հաշտություն առանց բռնազավթումների և ռազմատուգանքների։ Դիմում արձագանքեցին միայն Քառյակ միության երկրները։ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը միաժամանակ փրկեց Քառյակ միության երկրներից։ Գերմանիան, որ արդեն կանգնած էր պարտության եզրին, իր ուժերը կենտրոնացրեց Ֆրանսիական ճակատում և 1918 թ. գարնանը անցավ հարձակման։ Գերմանական զորքերը հուլիսին հասան համարյա Փարիզի մատույցները։ Քառյակ միության հաջողությունները ձեռք բերվեցին գերագույն ջանքերի գնով, սակայն նրանց ներուժն այլևս սպառված էր։ Անտանտը համալրեց իր ուժերը, միացան նաև ամերիկյան թարմ զորքեր, և 1918 թ. սեպտեմբերին անցավ հակահարձակման բոլոր ճակատներում։ Նախ պարտվեցին և պատերազմից դուրս եկան Գերմանիայի դաշնակիցներ Բուլղարիան, Օսմանյան կայսրությունը և Ավստրո-Հունգարիան։ Գերմանիան ի վիճակի չէրշարունակել պատերազմը։ Գերմանիան ընդունեց իր անվերապահ պարտությունը և 1918 թ. նեյեմբերի 11-ին ստորագրեց զինադադարի պայմանագիրը։
  •  Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները
Մեծ պատերազմն ահռելի կորուստներ պատճառեց մարդկությանը, ծանր հետևանքներ ունեցավ արդյունաբերական հասարակության համար։ Մեծ էր մարդկային զոհերի թիվը։ Միայն մասնակից երկրների զինված ուժերը տվեց մոտ 10 միլիոն սպանված, 20 միլիոնն էլ վիրավորվեց և խեղանդամ դարձավ։ Սովի և համաճարակների զոհ դարձան թիկունքի միլիոնավոր խաղաղ բնակիչներ։ Պատերազմոցղ երկրներն ունեցան նաև հսկայական նյութական կորուստներ։ Պատերազմական ծախսերը միջին հաշվով կազմեցին մեծ տերությունների ազգային հարստության 1/3-ը։ Ավերվեցին բազմաթիվ քաղաքներ, գյուղեր, արդյունաբերական ձեռնարկություններ, երկաթուղիներ, ճանապարհներ, կամուրջներ և այլն։ Չնայած դժվարին իրավիճակին՝ զարգացում ապրեց ռազմական արդյունաբերությունը։  Պատերազմի գլխովոր հետևանքներից մեկը երիտթուրքերի կողմից իրագործված ցեղասպանության միջոցով հայերին իրենց հայրենիքի մեծ մասից զրկելն էր։ Պատերազմից հետո Մեծ եղեռնը իրավական և քաղաքական գնահատական չստացավ։ Առաջին աշխարհամարտն ունեցավ նա( դրական հետևանքներ)։ Պատմության թատերաբեմից հեռացավ Ավստրոհունգարական, Ռուսաստանյան, Օսմանյան և Գերմանական կայսրությունները։ Չորս նախկին տերությունների տարածքում առաջացան նոր բազմաթիվ ազգային պետություններ՝ Չեխոսլովակիա, Լեհաստան, Ֆինլանդիա, Ուկրաինա, Հայաստան և այլն։ Տեղի ունեցան նաև ժողովրդական հեղափոխություններ, որոնց արդյունքում տապալվեց կառավարման միապետական ձևը, տարածվեց ժողովրդավարությունը։ Իսկ Ռուսաստանում, առաջին աշխարհում, սկսեց նոր՝ սոցալիստական հասարակության կառուցման գործընթացը։
  •  Կազմել 1914-1918թթ -ի կարևոր իրադարձությունների ժամանակագրություն:
1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին:
1914 թվականի դրությամ Եվրոպայի մեծ տերությունները բաժանված էին երկու խմբավորման՝ Անտանտի, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի երրորդ հանրապետություն, Ռուսական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը, և Եռյակ դաշինքի, որի կազմում էին Գերմանական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունն ու Իտալիայի թագավորությունը (Եռյակ դաշինքը հիմնականում ունեցել է պաշտպանական բնույթ և թույլ է տվել Իտալիային չմասնակցել պատերազմին 1914 թվականին):
1914 թվականի հունիսի 28-ին թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը այցելեց Բոսնիա և Հերցեգովինայիմայրաքաղաք Սարաևո:
Նոր Զելանդիան նվաճեց Գերմանական Սամոան (ավելի ուշ Արևմտյան Սամոա) 1914թվականի օգոստոսի 30-ին։
Օսմանյան կայսրությունը միցավ Կենտրոնական ուժերին 1914 թվականի օգոստոսին Օսմանա-Գերմանական դաշնության գաղտնի պայմանագրով:
1914 թվականին Օսմանյան կայսրությունը Գերմանիայի օգնությամբ ներխուժեց Պարսկաստան, որպեսզի կտրի ռուսներին և բրիտանացիներին մերձկասպյան նավթային հատվածից:
1915 թվականի վերջին ֆրանկո-բրիտանական զորքերը ափ դուրս եկան Սալոնիկում, որպեսզի ստիպեին Հունաստանին պատերազմի մեջ մտնել Անտանտի կողմից։
1915 թվականի գարնանը ռուսները նահանջեցին Գալիցիայից, իսկ Կենտրոնական ուժերը զգալի առաջընթաց ունեցան Լեհաստանի հարավային հատվածում:
Վիլսոնը վերընտրվեց նախագահի պաշտոնում 1916 թվականին, քանի որ նրա կողմնակիցները դեմ էին պատերազմին:
Միջագետքում ծանր մարտերից հետո բրիտանական բանակը զավթեց Բաղդադը 1917 թվականի մարտին։
Պարսկական արշավանքը տևեց մինչև 1918 թվականը և ավարտվեց Օսմանյան կայսրության ձախողմամբ, չնայած որ ռուսները դուրս եկան պատերազմից 1917թվականին և տարածքը թողեցին հայկական զորքերին, որոնք ծանր հարվածներ էին հասցնում օսմանյան զորքերին և օգնեցին բրիտանացներին պահպանել իրենց ելակետային դիրքերը:
1917 թվականին Ավստրիայի կայսր Կառլոս I-ը առանց Գերմանիայի իմացության որոշեց բանակցություններ սկսել Իտալայի հետ: Իտալիան մերժեց առաջարկները, իսկ այս բանակցությունները հայտնի դարձան Գերմանիային:
1917 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, Գազայի առաջին և երկրորդ ճակատամարտերում, գերմանական և օսմանյան զորքերը կանգնեցրեցին Եգիպտական հետախուզական զորքերի առաջխաղացումը, ինչը սկսվել էր 1916թվականի օգոստոսից Ռոմենի ճակատամարտից հետո:
1917 թվականի օգոստոսին Բենեդիկտոսը հաշտության հասնելու 7 կետանոց հուշագիր ուղարկեց հակամարտող կողմերին, որը մերժվեց բոլորի կողմից բացի Ավստրո-Հունգարիայից:
1918 թվականին ավստրո-հունգարացիները Պիևգետի մոտակայքում մի քանի պարտություն կրեցին և վերջնականապես ջախջախվեցին Վիտորիո Վենետոյի ճակատամարտում նույն թվականի հոկտեմբերին:
1918 թվականի նոյեմբերի կեսերին իտալական զորքերը մտան Ավստրիական Լիտտորալ և վերահսկեցին Դալմաթիան համաձայն Լոնդոնի պակտի: Բախումները ավարտվեցին 1918 թվականի նոյեմբերին: 1918 թվականին Ադմիրալ Էնրիկո Միլլոոն իրեն հռչակեց Դալմաթիայի նահանգապետ: Ավստրո-Հունգարիան հանձնվեց 1918 թվականի նոյեմբերի սկզբին:
Վերակազմավորված եգիպտական բանակը կոտրեց օսմանցիների դիմադրությունը Մեգիդոյի ճակատամարտում 1918 թվականի սեպտեմբերին:
1918 թվականի մայիսին Կովկասում ձևավորվեցին մի շարք պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին հանրապետությունը, Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետությունը և Վրաստանի դեմոկրատական հանրապետությունը, որոնք անկախացան Ռուսական կայսրությունից:
1918 թվականի հոկտեմբերի վերջին Հյուսիսային Գերմանիայում սկսվեց Գերմանական հեղափոխությունը:
  • Ամփոփում /մեկ էջի սահմանում/
Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը
Առաջին համաշխարհային պատերազմը սկսեց շատ անիմաստ պատճառով։ Նրանց մի պատճառ էր պետք, որ սկսեն պատերազմը։ Հենց Ֆրանց Ֆերդինանտի սպանությունը սկիզբ առավ պատերզմի սկզբին։ Նրանք անիմաստ սպանեցին մեկ միլիոն մարդու։ Վերջում Գերմանիան զինադադար հայտարարեց։ Առաջին համաշխարհային պատերազմը ճակատագրական եղավ նաև հայերի  համար, որովհետև տեղի ունեցավ հայերի ցեղասպանությունը։ Վերջում հաղթեց Անտանտը, որովհետև Գերմանիան էլ ուժ չուներ կռվելու։ Անիմաստ պատերազմ եղավ և մահացան այդ 10000000 մարդ։
Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, էջ 136-146, համացանց

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...