Monday, May 13, 2019

Մայիսյան եռատոն․ մայիսյան հավաք

Մայիսի 1

Ռուսաստանում և Տաջիկստանում մայիսի 1-ը նշվում է որպես Գարնան և աշխատանքի տոն, իսկ Հայաստանում՝ Աշխատավորների միջազգային օրը: Ղազախստանում այդ օրը նշվում է Ղազախստանի ժողովրդի միասնության օրը, իսկ Ուկրաինայում, Բելառուսում, Ղրղզստանում, Չինաստանում, Պակիստանում, Շրի Լանկայում տոնվում է Աշխատանքի օրը:
ԱՄՆ-ում նույնանուն տոնը՝ Աշխատանքի օրը, նշվում է սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, իսկ Ճապոնիայում «Աշխատանքի գոհաբանության օրը» տոնվում է նոյեմբերի 23-ին: ԱՄՆ-ում Աշխատանքի օրն առաջին անգամ նշվել է Նյու Յորքում 1882 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի առաջին երկուշաբթին որպես տոնակատարության օր է նշվել 2 տարի անց: Աշխատանքին և աշխատավորներին նվիրված օրեր կան աշխարհի 142 երկրներում, բայց դրանք ոչ բոլորն են, ինչպես արդեն նշվել է, տոնվում մայիսի 1-ին։
Մայիսի 1-ն իր ժամանակակից ձևով առաջացել է 19-րդ դարի կեսերին աշխատանքային շարժման մեջ, որի առաջ քաշած հիմնական պահանջներից մեկը 8-ժամյա աշխատանքային օրվա անցումն էր:
8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով 1856 թվականի ապրիլի 21-ին առաջինը հանդես են եկել Ավստրալիայի աշխատավորները: Այդ ժամանակից սկսած Ավստրալիայում այդ տոնը դարձել է ամենամյա:
Ավստրալիայի աշխատավորների օրինակով 1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի և Կանադայի անարխիստական կազմակերպությունները կազմակերպել են մի շարք հանրահավաքներ և ցույցեր: Երբ մեղադրող կողմի գլխավոր վկան խոստովանել է, որ զրպարտել է բոլոր դատապարտյալներին, նրանցից երեքի մահվան դատավճիռը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ: Կախաղան հանվածներից մեկը՝ Ալբերտ Պարսոնսը, Հարավային բանակի հայտնի գնդապետի եղբայրն էր, նախկինում ինքն էլ եղել է համադաշնակից բանակի զինվոր, սակայն խախտել է ռասիստական նախապաշարմունքներն ու ամուսնացել նախկին ստրկուհի, հնդկա-մեքսիկական ծագմամբ Լյուսի Պարսոնսի հետ:
Ավստրալիայում, ցույցերի հաջողությունները հանգեցրել են նրան, որ տոնը դարձել է ամենամյա:


Մայիսի 9

Հաղթանակի օրը տոն է, որը նվիրված 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի տարած հաղթանակին: Սահմանվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի մայիսի 8-ի հրամանով և նշվում է ամեն տարի մայիսի 9-ին: 1965 թվականից Հաղթանակի օրը ոչ աշխատանքային տոնական օր է:
1945 թվականի ապրիլին Կարմիր բանակն ընդհուպ մոտեցել է Բեռլինին: Գործողություններից առաջ խորհրդային զորքում կային 149 հրաձգային և 12 հեծելազորային դիվիզիա, 13 տանկային և 7 մեքենայացված կորպուս, 15 առանձին տանկային և ինքնագնաց բրիգադ՝ ընդհանուր հաշվով ավելի քան 1 900 000 հոգի: Գործողություններին մասնակցած Լեհական 1-ին և 2-րդ զորքերում հաշվում էին հետևակային 10 և տանկային 1 դիվիզիա, ինչպես նաև հեծելազորային 1 առանձին բրիգադ, ընդհանուր հաշվով 155900 մարդ: Ընդհանուր առմամբ ռազմական գործողություններին մասնակցել են ավելի քան 2 միլիոն զինվոր և սպա, 6250 տանկ և ինքնագնաց հրանոթ, 41600 հրանոթ և ականանետ, 7500 ինքնաթիռ:
Գերմանական զորքերը գրավում են մինչև Օդրա և Նեյսե գետերի արևմտյան ափերի պաշտպանական դիրքերը: Բեռլինի մերձակայքում և հենց քաղաքում կենտրոնացված էին զորախմբեր, որոնք իրենց կազմում ունեին 62 դիվիզիա, 37 հետևակային առանձին գնդեր և մոտ 100 հետևակային առանձին գումարտակներ, ինչպես նաև մեծ թվով հրետանային զորամասեր ու զորաբաժանումներ: Այդ խմբում հաշվում էին մոտ մեկ միլիոն մարդ, 1500 տանկ, 10000 հրանոթ և ականանետ, 3300 մարտական ինքնաթիռ: Բեռլինը վերածվել էր ամենաուժեղ ամրացված շրջանի և պատրաստվել փողոցային մարտերի անցկացման: Բեռլինի շուրջն ստեղծվել էր երեք պաշտպանական օղակ, քաղաքի ներսում կառուցվել երկաթբետոնե ավելի քան 400 երկարաժամկետ կրակակետ՝ մինչև հազար հոգանոց կայազորով: Բեռլինի կայազորն իր կազմում հաշվում էր մոտ 200000 մարդ:
Բեռլինի գործողության ընթացքում Կարմիր Բանակն անվերադարձ կորցրեց 78291 մարդու, իսկ սանիտարական կորուստները կազմել են 274184 մարդ: Այսինքն՝ մեկ օրվա ընթացքում շարքից դուրս եկավ 150000 զինվոր և սպա: 8892 մարդ էլ կորցրին լեհական զորքերը, նրանցից 2825 հոգին՝ անվերադարձ:
Գերմանական պաշտպանության ճեղքման, ինչպես նաև քաղաքների համար մղվող մարտերի ժամանակ լայնորեն օգտագործվում էին տանկերը: Քաղաքային պայմաններում դրանք չէին կարողանում գործի դնել իրենց բոլոր հնարավորությունները և հաճախ հարմար թիրախ էին դառնում գերմանացիների հակատանկային միջոցների համար: Դա նաև հանգեցրեց մեծ կորուստների. երկու շաբաթվա մարտերի ընթացքում Կարմիր բանակը կորցրեց Բեռլինի գործողությանը մասնակցող 3 տանկ և հրետանային ինքնագնաց կայանք, ինչը կազմում էր 1997 միավոր: Կորցրեց նաև 2108 հրանոթ ու ականանետ, 917 մարտական ինքնաթիռ, սակայն խորհրդային զորքերի գործողությունների հիմնական խնդիրն ամբողջությամբ լուծվեց. ջախջախեցին հակառակորդի 70 հետևակային, 12 տանկային և 11 մեքենայացված դիվիզիա, գերի վերցրին մոտավորապես 480 հազար մարդու, գրավեցին Գերմանիայի մայրաքաղաքը և փաստացի Գերմանիային ստիպեցին հանձնվել:

Մայիսի 28

Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ ՍարդարապատիցԲաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում ԿարսըԱրդահանըԿաղզվանըՍուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՆախիջևանի երկրամասԱրցախԳարդման–Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։ 1918 թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը։


Հարցեր․

1․ Ռուսաստանում և Տաջիկստանում մայիսի 1-ը նշվում է, որպես․

1․ Ամռան և աշխատանքի օր
2․ Գարնան և աշխատանքի օր
3․ Աշխատանքի օր
4․ Աշխատանքի գոհաբանության օր

2․ ԱՄՆ-ում, որ ամսին են նշում աշխատանքի օրը․

1․ մայիսին
2․ սեպտեմբերին
3․ ապրիլին
4․ օգոստոսին

3․ Մայիսի մեկը առաջին անգամ նշվել է․

1․ 19-րդ դարի սկզբին
2․ 19-րդ դարի կեսերին
3․ 19-րդ դարի վերջում
4․ 20-րդ դարի սկզբին

4․ ԽՍՀՄ գերագույն խորհրդի, որ թվականի հրամանով է սահմանվել հաղթանակի օրը նշելը․

1․ 1941
2․ 1943
3․ 1945
4․ 1942

5․ Որ թվականից է հաղթանակի օրը համարվում ոչ աշխատանքային․

1․ 1964
2․ 1967
3․ 1963
4․ 1965

6․ Քանի կայազոր կար Բեռլինի կազմում․

1․ 250000 մարդ
2․ 200000 մարդ
3․ 260000 մարդ
4․ 300000 մարդ

7․ Ինչ վիճակում էին հայերը Առաջին Հանրապետության հռչակումից առաջ․

1․ շատ վատ
2․ լավ
3․ մի փոքր վատ
4․ մի փոքր լավ

8․ Մինչև երբ գոյատևեց Առաջին Հանրապետությունը․

1․ 1919 թվականի դեկտեմբերի 2-ը
2․ 1919 թվականի դեկտեմբերի 22-ը
3․ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը
4․ 1920 թվականի նոյեմբերի 28-ը

9․ Որ թվականին է ընդունվել եռագույնը․

1․ 1920 թվականի դեկտեմբերին
2․ 1920 թվականի հունիսին
3․ 1920 թվականի հուլիսին
4․ 1920 թվականի մայիսին

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...