- Պատմել հայկական կորպուսի , արևմտահայ դիվիզիայի մասին:
Երկրամասում արմատապես փոխված քաղաքական վիճակում Հայոց ազգային խորհուրդը ձեռք բերեց բանակային կորպուս ստեղծելու իրավունք:
1917 թ. նոյեմբերի 16–ի հրամանով Կովկասյան ճակատում ստեղծվելու էր Հայկական կորպուսը: Հրամանատար հաստատվեց գեներալ Թովմաս
Նազարբեկյանը, իսկ կոմիսար՝ Դրոն: Կորպուսը բաղկացած էր երկու
դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ: Հայկական կորպուսի
զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևանի նահանգը:
Հայոց ազգային խորհուրդը 1917 թ. դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից
Երևան գործուղեց Արամ Մանուկյանին՝ օժտելով նրան արտակարգ
լիազորություններով: Արամի առաջնահերթ խնդիրն էր կարգուկանոն
հաստատել նահանգում և աջակցել ազգային զորամասերի կազմավորմանը:
Շուտով Երևան ժամանեց գեներալ Մովսես Սիլիկյանը՝ կորպուսի առաջին
ձևավորվեց հայկական մյուս խոշոր զորամիավորը՝ դիվիզիան, որի
հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը: Նրան շնորհվեց գեներալ–
մայորի աստիճան: Հայկական այս դիվիզիան շուտով վերածվեց ավելի
մեծ զորամիավորման և կոչվեց Հատուկ հավաքական ջոկատ:
Թուրքերի կողմից վերսկսված պատերազմի պայմաններում տեղի ունեցավ
հայկական զորամիավորումների համախմբում: 1918 թ. մարտի 1– ին կորպուսի և հավաքական ջոկատի միավորումից ստեղծվեց Առանձին
հայկական կորպուսը՝ Թ. Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ:
- Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:
Արամ Մանուկյանի պետական գործունեության մեջ կարելի է առանձնացնել չորս շրջան.
- Վանի հայկական նահանգապետության շրջան, երբ Վանը որոշակի ինքնուրույնություն ցուցաբերեց, ստեղծվեց պետական-վարչական ապարատ, սահմանվեցին իշխանության գործառույթներ և համակարգվեց նրանց գործունեությունը
- Երեւանում 1917 թվականի դեկտեմբերից մինչև 1918 թվականի մայիսի 28-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումն ընկած ժամանակաշրջանը, երբ Արամ Մանուկյանի գլխավորությամբ վարչաքաղաքական, ռազմական, տնտեսական բնագավառներում իրականացվեցին նշանակալից միջոցառումներ
- 1918 թվականի մայիսի 28-ից մինչև հուլիսի 24-ը` Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից մինչեւ նրա անդրանիկ կառավարության ձեւավորումն ընկած ժամանակահատվածը
- Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանը, մինչև մահ։
Վանի հայկական նահանգապետության 72-օրյա գոյության ընթացքը ինչպես նաեւ Ռուսական կայսրության նախկին Երեւանի նահանգի տարածքում 1917 թվականի դեկտեմբերից 1918 թվականի մայիսի 28-ը Արամի ծավալած գործունեությունը պետական որակելը հարաբերական է, քանի որ երկու դեպքում էլ պետական միավորներ որպես այդպիսիք, չկային։ Նրանցից առաջինը Ռուսական կայսրությանը ենթակա սահմանափակ ինքնուրույնություն ունեցող վարչական միավոր էր, իսկ երկրորդը՝ Ռուսական կայսրության քայքայումից հետո բախտի քմահաճույքին թողնված, դեպքերի բերումով նրանից փաստորեն անկախացած, բայց իրականում անորոշ կարգավիճակ ունեցող երկրամաս էր։ Սակայն Արամ Մանուկյանի գործունեությունը պետականությանը բնորոշ մակարդակ եւ բնույթ էր կրում։
- Վերլուծել Այսրկովկասում իշխանության համար մղվող պայքարը:
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո պայքար էր գնում իշխանության համար: Վրացիները ու թաթարները կազմեցին դաշինք: Շահումյանի խնդիրն էր գրավել իշխանությունը Թիֆլիսում: Շահումյանի գլխավորությամբ ստեղծված խորհրդային իշխանությունը հայտնի էր նաև Բաքվի կոմունա անունով: Հայկական զորամասերի շնորհիվ, թուրքերը մինչև 1918 թ. սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն:
- Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:
Անդրկովկասի Սեյմը չէր ճանաչել Բրեստ–Լիտովսկի հաշտության պայմանագիրը, այդ պատճառով որոշեց Թուրքիայի հետ առանձին հաշտության բանակցություններ վարել: Թուրքերը պահանջում էին՝ ճանաչել Բրեստ–Լիտովսկի պայմանագիրը և անկախ հռչակել Անդրկովկասը: Ալեքսանդրապոլում 1918 թ. ապրիլի 6-8-ը տեղի ունեցավ հայ ազգային–քաղաքական կազմակերպությունների խորհրդակցություն: Մասնակիցների մեծամասնությունը հանդես եկավ թուրքական պահանջին դեմ: Որոշվեց ուժերը համախմբել ճակատը պահելու համար: Սեյմը, 1918 թ. ապրիլի 9–ին հայտարարեց Ռուսաստանից երկրամասի անջատման ու անկախության հռչակման մասին և տեղծվեց Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը:
Աղբյուրները ՝Հայոց պատմություն դասագիրք 8-րդ դասարան, էջ 142-1145, համացանց
No comments:
Post a Comment