Sunday, September 8, 2019

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ


ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.
ծովն - ծովըն
զկարմրիկն - ըզկարմրիկըն
ի բոցոյն - ի բոցույն


Բառարան
երկնէր - երկնում էր (ծնում էր)
երկին - երկինք(ը)
ծովն ծիրանի - ծիրանի ծովը
երկն - երկունքը
ի ծովուն - ծովում, ծովի մեջ
ունէր - 1. բռնել էր 2. ուներ
զկարմրիկն եղեգնիկ - կարմիր եղեգնիկին
ընդ եղեգան փող - եղեգնի փողով
ելանէր - ելնում էր
ի բոցոյն - այն բոցից
վազէր - վազում էր
աչկունք - աչիկները
արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ
Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: 
ծիրանի, զկարմրիկն
Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
Իմ կարծիքով ինշխող գույնը մեկը չէր։ Իշխող գույներն էին կարմիրը, նարջագույնը և դեղինը։
Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:
Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:

Նա կարմիր մազեր ուներ, դեղին աչքեր և հոնքեր։


Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):

Նա ելնում է բոցից և դրա պատճառով էլ Վահագնն այդպիսինն է։

Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ - որ բան խորհրդանշող:

Ես կարծում եմ, որ այն երևակայական է և այսպիսի գույներով է այն նկարագրված, որ ընթերցողի համար ավելի պատկերավոր լինի Վահագնը։

Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: 

Երկնէր երկին, երկիր,

եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ և բո՛ց  ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:


Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:

Կրկնություններով բանաստեղծությունը դառնում է ավելի լի ու պատկերավոր և կարդալիս զգում ես, որ առանց կրկնվող բառերի բանաստեղծությունը անհասկանալի է թվում։

Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:

Ծնում էր երկինքը, ծնում էր երկիրը

Ծնում էր և ծիրանի ծովը
Ծովի երկունքը բռնել էր կարմիր եղեգնիկը
Եղեգից ծուխ էր դուրս գալիս
Եղիեգից բոց էր դուրս գալիս
Բոցից վազում էր խարտյաշ պատանին
Նա հուր մազեր ուներ
Բոց մորուս ուներ
Եվ աչքերն էին արեգակներ


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...