Friday, September 6, 2019

Հայոց լեզու

Առաջադրանք՝ լրացրու բաց թողած տառը.
  •  է-ե- Ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, չէիք, առէջ, պատնեշ, լայնէկրան, դողէրոցք, հնէաբան, նախօրե, մանրէ, միջօրեական, անէանալ, գոմեշ։
  • օ-ո- հնօրյա, փայտոջիլ, միջօրեական, օրեցօր, անօրեն, տնօրինություն, հանապազօր, առօրյա, ոսկեզօծ, աշխարհազոր, առօրյա, ապօրինի, նախորդ, վաղօրոք։
  • Ը (որտեղ անհրաժեշտ է)- խոչընդոտ, անընտել, մթնկա, ակնթարթ, կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, լուսնկա, ճեպընթաց։
  • (եվ-և)- ալևոր, ձևույթ, արևկա, թեթևոտն, հոգևորդի, եղրևանի, գոտևորել, կարևոր, հոգեվիճակ, տարեվերջ, հոգեվարք, ոսկևորել։
  • (յ ձայնակապ՝ որտեղ անհրաժեշտ է)-ջղային, ժողովածուում, հեռակայել, էական, առքայորդի, Սերգեյի, թեյաման, հայելազարդ, բերմնացուի, Նաիրի, երեխայի, խնայել, հետիոտն, դշխոյական, մանգոյի։


2. Բաղաձայններ՝ ձայնեղներ, խուլեր, շնչեղ խուլեր։ Դրանց ուղղագրությունը՝ գրում ենք ձայներղները, կարդում ենք համապատասխան խուլերը ձայնորդներից, ձայնավորներից հետո։
Առաջադրանք՝ Լրացրու բաց թողած տառերը.
Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ      վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...