Friday, September 6, 2019

Թովմաս Նազարբեկյան

Tovmas Hovhannesi Nazarbekyan.jpg
Ծնվել է 1855 թվականին։ Ավարտել է ռազմական գիմնազիան։ 1877-1878 թվականներին մասնակցել է ռուս-թուրքական, իսկ 1904-1905 թվականներին ռուս-ճապոնական պատերազմներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում, 1914 թվականի հոկտեմբերի 22-ից եղել է Կովկասյան 2-րդ հրաձգային բրիգադի, իսկ 1916 թվականի նոյեմբերի 18-ից Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1915 թվականի ապրիլի 16-18-ին Դիլմանի մոտ պարտության է մատնել Խալիլ բեյի դիվիզիային, որի համար արժանացել է շքանշանի։
1917 թ. նշանակվել է նոր կազմավորված Հայկական բանակային կորպուսի հրամանատար։ Թովմաս Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերը 1918 թ-ի մայիսի երրորդ տասնօրյակում կասեցրել են թուրքերի հետագա առաջխաղացումը Վանաձորի ուղղությամբ։ Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանի Հանրապետության բանակում։
1919 թվականի մարտի 25-ից ՀՀ-ն Զինվորական խորհրդի նախագահ և զորքերի հրամանատար։ 1919 թվականի հուլիսի 15-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թ. հունվարին մի խումբ հայ և ռուս սպաների հետ աքսորվել է սկզբում Մոսկվա, ապա Ռյազանի համակենտրոնացման ճամբար։ Վերադարձել է 1921 թվականին։ Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Գրել է հուշեր։ Մահացել է 1931 թվականին Թիֆլիսում։ ՀՀ-ում զորավարի անունով կոչվել է թաղամաս։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...