- Կարդա՛ հայագիտության մասին
- Բ պարբերաշրջանից գտիր և գրիր բլոգումդ այն աշխատությունները, որոնք հայագիտության համար նշանակալից են եղել։
Եթե նախորդ շրջանում հայագիտությունը գերազանցապես օժանդակ տեղեկատվական միտում է ունեցել և ջանացել է հիմնականում գոհացում տալ եվրոպական արևելագիտությանը հետաքրքրող հարցերին, ապա Մխիթար Սեբաստացու և նրա հաջորդների աշխատությունները հայագիտությունը դարձրել են ներքին օրինաչափություններ, սկզբունքներ ու ազգային ճանաչողական նպատակներ ունեցող ինքնուրույն համակարգ։ Թարգմանական բառգրքերին փոխարինել են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի», ապա և Մ. Ավգերյանի, Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի «Նոր Հայկազեան բառարանը», Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784» եռահատորը, Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց...» մատենաշարը, Ս. Ագոնցի և Ղ. Ինճիճյանի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» երկը և այլն։
- Գ պարբերաշրջանից դուրս գրիր ոչ հայ հայագետների անունները, տեղեկություններ փնտրիր նրանց մասին և գրառիր քո բլոգում։
Հայնրիխ Հյուբշման
Լեզուների համեմատական ուսումնասիրության համար կարևոր է համարել բացառություններ չճանաչող հնչյունական օրենքների, ինչպես նաև լեզվի պատմության մեջ համաբանության գործոնի ազդեցության բացահայտումը։ Հնդեվրոպական լեզուների փոխհարաբերության հարցում Հյուբշմանն ընդունել է Յոհան Շմիդտի «ալիքների տեսությունը»։ «Հնդեվրոպական լեզուների շրջանում հայերենի դիրքի մասին» հոդվածում, հայերենը համեմատական քննության ենթարկելով մյուս հնդեվրոպական լեզուների հետ, Հյուբշմանն ապացուցել է, որ հայերենին իրանական բնույթ տվող բառերը պարսկական փոխառություններ են, իսկ հայերենը իր բնիկ բառապաշարով, հնչյունական և քերականական կառուցվածքով անկախ դիրք է գրավում հնդեվրոպական լեզվաընտանիքում։ Հետագայում Հյուբշմանն ավելի մանրամասն քննության է ենթարկել հայերենի հնչյունական, քերականական համակարգերը և բառապաշարը։
Նիկողայոս Մառ
Նիկողայոս Մառը ծնվել է Ռուսական Կայսրության Քութայիս քաղաքում, քաղաքի բուսաբանական այգու հիմնադիր, ծեր շոտլանդացի Սքոթ Ջեյմս Մառի և երիտասարդ վրացուհի Աղաֆիա Մուգալարիայի ընտանիքում։ 1891 թ Մառը ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարան, իսկ ավարտելուց հետո անցել է այնտեղ աշխատանքի՝ 1911 թ դառնալով արևելագիտության ֆակուլտետի դեկան։ 1912 թ նա դառնում է Ռուսական Գիտությունների Ակադեմիայի անդամ։ Նիկողայոս Մառը առաջին անգամ Հայաստան եկավ 1890 թվականին։ 1904 թ Մառը, Թորոս Թորամանյանի օժանդակությամբ, իրականացրել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Անիի պեղումները, ինչպես նաև հետազոտել է հին հայկական և վրացական գրականությունը։ 1910-1911 թվականներին Սիմիռնովի և ճարտարապետ Ռոմանովի հետ պեղումներ կատարեց Գառնիի հեթանոսական տաճարի ավերակներում։
Նիկոլայ Տոկարսկի
Ծնվել է 1892 թվականի դեկտեմբերի 6-ին Պետերբուրգում։ Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի ռեալական ուսումնարանում։ 1910 թվականին ընդունվել և, ընդհատումներով սովորելով,1926 թվականին ավարտել է Լենինգրադի քաղաքացիական ինժեներների ինստիտուտի ճարտարապետական բաժինը։ Հայաստանի ճարտարապետության հետազոտությամբ սկսել է զբաղվել դեռևս նախասովետական շրջանում։ 1915 թվականին որպես սանիտար աշխատելով պատմական Տայք նահանգի Իշխան գյուղում գտնվող Կարմիր խաչի ճակատային զորամասում, իր ազատ ժամերին չափագրել ու նկարել է Իշխանի տաճարը։ Հաջորդ տարվա վաղ գարնանը Թրֆլիսում նրան ծանոթացրել են Անիի հնագիտական արշավախմբի ղեկավար Նիկողայոս Մառի հետ։ Տեսնելով սկսնակ հետազոտողի նյութերը՝ նա խրախուսել է Տոկարսկուն և հրավիրել մասնակցելու Անիի հնագիտական արշավախմբի աշխատանքներին։ 1916 թվականի ամռանը, արպես ճարտարապետ, նա աշխատել է Անիում։ Կատարելով արշավախմբի ղեկավարի հանձնարարությունը Տոկարսկին զբաղվել է քաղաքի տեղահանույթով, մի քանի հուշարձանների:
Իվանե Ջավախաշվիլի
1911 թ. այցելել է Հայաստան։ 1918 թվականին Իվանե Ջավախիշվիլին Թիֆլիսի համալսարանը հիմնադրած անվանի գիտնականների նախաձեռնող խմբի մեջ էր։ Ինքնաբացարկ հայտնելով համալսարանի ռեկտորի ընտրության ժամանակ՝ ընտրվել է միակ՝ փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, շուրջ մեկ տարի անց ռեկտորի պաշտոնում փոխարինել Պյոտր Մելիքիշվիլուն։ 1926 թվականին, երբ իբր արձագանքելով Վրաստանում 1924 թվականի օգոստոսին տեղի ունեցած ապստամբական խռովություններին՝ կոմունիստները կադրային զտումներ են ձեռնարկել, Ջավախիշվիլուն, որպես ոչ մարքսիստի, հեռացրել են համալսարանի ռեկտորի պաշտոնից:Դրանից տասը տարի անց էլ՝ 1936 թվականի մարտի 23-ին, զրկել են համալսարանում դասախոսելու հնարավորությունից՝ պատճառաբանելով, թե վրաց ազգի պատմությունը չի ցանկանում մեկնաբանել պատմական մատերիալիզմի սկզբունքներին համապատասխան։
Անտուան Մեյե
«Հայերենի բարբառային դիրքը» առաջին հայերենագիտական ուսումնասիրության մեջ Մեյեն, հիմք ընդունելով հայերենի և այլ լեզուների հնչյունական փոփոխությունները, որոշել է հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենը համարել առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է հնդեվրոպական մայր լեզվից։ «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ» աշխատության մեջ քննության է ենթարկել հայերենի քերականությունն ամբողջությամբ և անդրադարձել հայոց լեզվի պատմական զարգացման ընթացքին, նրա առանձնահատկություններին։ Ձևաբանության հարցերին զուգահեռ քննել է ձևույթների շարահյուսական կիրառությունները ցեղակից լեզուների համեմատությամբ, այն իր տեսակի մեջ ցարդ միակն է և մեծ ավանդ է հայերենի համեմատական շարահյուսության ուսումնասիրության գործում։ Մեյեն անդրադարձել է հայերենագիտության այլևայլ խնդիրների՝ այբուբենին, ուղղագրությանը, տառադարձությանը, բառաբարդմանը, ստուգաբանությանը, գրել «Հին հայերենի տարրական դասընթաց» դասագիրքը։ Նա հանդես է եկել հայերին հուզող զանազան հարցերի քննությամբ, քննադատել է ցարիզմին, Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը։
- Դ պարբերաշրջանից դուրս գրիր հայագիտական ամսագրի անուն, տեղեկություններ գտիր դրանց մասին։
«Բանբեր Մատենադարանի»
«Բանբեր Մատենադարանի» հանդեսում հրատարակվել են կարևոր ուսումնասիրություններ, միջնադարյան երկերի թարգմանություններ, բացառիկ ձեռագրերի մասին հաղորդումներ, գիտության ու արվեստի տարբեր ոլորտների ձեռագրացուցակ-ուղեցույցներ և նշանակալից արխիվային փաստաթղթեր: «Բանբեր Մատենադարանի» հանդեսում հրատարակվել են կարևոր ուսումնասիրություններ, միջնադարյան երկերի թարգմանություններ, բացառիկ ձեռագրերի մասին հաղորդումներ, գիտության ու արվեստի տարբեր ոլորտների ձեռագրացուցակ-ուղեցույցներ և նշանակալից արխիվային փաստաթղթեր:
No comments:
Post a Comment