Sunday, October 17, 2021

Կարդում ենք Վանո Սիրադեղյան

  • Տեղեկություններ Վանո Սիրադեղյանի մասին:

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պետական, կուսակցական գործիչ է, գրող, հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

Հեղինակը դիմում է կոնկրետ մարդկանց։ Նա անուններ չի նշում, բայց կարդացողը կհասկանա ում է վերաբերվում։ Նա դիմում է քաղաքական գործիչներին, որոնց աշխատանքները Վանո Սիրադեղյանին դուր չեն գալիս։ 

Կովի՝ ձեր հայրենասիրությամբ ձեր հայրենիքը պատկերացրեք որպես անսահմա՜ն յոնջայի դաշտ եւ կախգլուխ արածելով՝ գնացեք մինչեւ ռաստ կգաք անդունդի։ 

Այստեղ նա ասում է, որ իշխանությունները թքած ունեն ամեն ինչի վրա և իրենց աչքերը փակ ապրում են սուտ հայրենասիրությամբ։

Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով։

Այս տողերը նշանակում են, որ եթե դուք անգամ գնաք Փարիզ, միևնույն է դուք ուտելու եք քյաբաբ և ոչ մի ուրիշ ֆրանսիական ուտեստ։ Նրանք սահմանափակ մարդիկ են, մտածում են մի ուղղությամբ և չունեն այլընտրանք։

Կովեղեն ձեր թախիծով որոճացեք կոմերիտական հորթանոցի ձեր հիշողությունները, ապա վերստին կերեք, աղտոտեք ու պառկեք թրիքի մեջ, որովհետեւ ձեր իմացած տունն ու հայրենիքը այն է, որից պիտի անասնահոտը անպակաս լինի։

Այս տողերից երևում է, որ նրանք, ում դիմում է հեղինակը, իրենց մտածողությամբ սահմանափակ են։ Անընդհատ անում են նույն գործողությունները, առանց դուրս նայելու։

Նա խոսում է ժարգոնային, բարբառային և օտար լեզվի բառերով, որովհետև նրանց, ում դիմում է նա, չեն հասկանա մաքուր հայոց լեզուն, իսկ այսպես, նրանց համար հեշտ կլինի հասկանալ հեղինակի խոսքերը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...