Tuesday, November 9, 2021

ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին: 1995 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է համագործակցության առաջին ծրագիրը, որի առանցքում էին առողջապահությունը, սնուցումն ու կրթությունը: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության հիմնական ոլորտներն են․

  • առողջապահություն և սնուցում
  • կրթություն
  • նախադպրոցական կրթություն
  • երեխաների պաշտպանություն
  • արդարադատության մատչելիություն
  • սոցիալական պաշտպանություն և մանկական աղքատություն
  • երեխայակենտրոն բյուջետավորում
  • երեխաների իրավունքների մշտադիտարկում
  • անվտանգ միջավայր
Դրամական աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին

Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. աշնանը բռնկված լայնամասշտաբ ռազմական գործողություններ հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային և նյութական կորուստների: Լեռնային Ղարաբաղից ու Հայաստանի հարակից շրջաններից շուրջ 90,000 մարդ տեղահանվեց։ Տեղահանված շատ ընտանիքներ ստիպված եղան ամեն ինչ սկսել զրոյից՝ չունենալով կենսաապահովման նվազագույն միջոցներ։ Հաշվի առնելով նաև կորոնավիրուսային համավարակի գործոնը և Հայաստանի՝ առանց այն էլ դժվարին սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ մարտահրավերներն առավել սրվեցին։

Այս մարտահրավերները հաղթահարելու համար ՀՀ կառավարությունը կանանց և երեխաներին ուղղված աջակցության մի շարք միջոցառումներ մշակեց ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը միացավ ՀՀ կառավարությանը՝ ընտանքիներին աջակցելու մեկ այլ միջոցառում համատեղ իրականացնելու։ 2021թ-ի մայիսին մեկանգամյա կանխիկ դրամական աջակցություն տրամադրվեց 5000 երեխայի՝ յուրաքանչյուր երեխայի հաշվով՝ 25 հզ դրամ։ Աջակցությունն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սեփական միջոցների և ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց և Հայաստանում ընդունող համայնքներին աջակցելու միջգործակալական արձագանքման ծրագրի շրջանակներում։

«Հուշագիր ստորագրեցինք նախարարության հետ, ապա հաշվի առնելով ֆինանսական տարբեր ընթացակարգերը և արդյունավետությունը, որոշեցինք այդ աջակցությունը տրամադրել միասնական սոցիալական ծառայության միջոցով՝ հզորացնելով և վերափոխելով առկա մեխանիզմները և հնարավորությունները։ Այսինքն՝ միջոցները տրամադրվել են նախարարության կառույցին, որն արդեն ունեցած մեխանիզմներով ու առկա գործընթացներով այդ գումարը տրամադրել է Հայաստանում բնակվող շահառու ընտանիքներին՝ առցանց դիմումների հիման վրա Մայիսին տրամադրված 68 հազարների մեջ տրամադրեցինք ամեն երեխայի հաշվով 25 հազար դրամը», - հստակեցնում է Արմենուհի Հովակիմյանը՝ նշելով, որ հնարավոր դարձավ աջակցել 5000 երեխայի՝ 2500 աղջիկ, 2500 տղա՝ մեծամասամբ մինչև 5 տարեկան։

Աղղբյուրներ՝

ՅՈՒՆԻՍԵՖ

Դրամական աջակցություն

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...