Friday, December 3, 2021

Միջազգային իրավունք

Միջազգային իրավունքը պետությունների միջև ընդունված վարքագծի կանոնների ամբողջությունն է։ Տարբերվում է ազգային իրավական համակարգերից նրանով, որ միջազգային իրավունքը կապ չունի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, փոխարենը՝ վերահսկում է կազմակերպությունների և պետությունների հարաբերությունները։ Միջազգային իրավունքը կոչված է ապահովելու պետական և հասարակական հարաբերությունների կայունությունը։ Դրա ծագման գլխավոր նախադրյալը ոչ թե պետության կամքն է, այլև մարդկության նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման անհրաժեշտությունը։ Միջազգային իրավունքը անմիջական կապվածություն ունի իրավագիտությանհասարակագիտության և միջազգային հարաբերությունների բնագավառների վրա։ Միջազգային իրավունքի մեջ առանձնանում են երեք հիմնական ուղղություններ․

  1. Միջազգային հանրային իրավունք
  2. Միջազգային մասնավոր իրավունք
  3. Ներազգային իրավունք՝ իրավական նորմ, որը կարգավորում է միջպետական հարաբերությունները։
Միջազգային իրավունքի գլխավոր հասկացություններից կարելի է առանձնացնել միջազգային իրավական համակարգիարտաքին քաղաքականության և դիվանագիտական հարաբերությունների հասկացությունները։ 
Միջազգային պայմանագիրը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով դրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները։ Այսինքն, պայմանագրի օրինականության համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ։

Տարածքային ամբողջականությունը Միջազգային իրավունքի սկզբունք է, որի համաձայն պետության տարածքը մեկ այլ պետության կողմից ռազմական ուժի սպառնալիքի, կամ այլ ոտնձգության դեպքում հանդիսանում է անձեռնմխելի։

Տարածքային ամբողջականության սկզբունքն առաջին անգամ հաստատվել է ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածով և հետագայում զարգացում է ստացել Միջազգային անվտանգության ամրապնդման մասին հռչակագրում։ Հռչակագրում նշվել է ուժի կիրառման արդյունքում ռազմական օկուպացիայի անթույլատրելիության մասին, ինչպես նաև ուժային գործողությունների անթույլատրելիությունը, որոնք այլ պետության տարածքը զավթելու նպատակ ունեն։

Ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների միջև կա որոշակի հակասություն։

Համաձայն Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի «Յուրաքանչյուր պետություն պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը ուղղված է ցանկացած այլ պետության կամ երկրի ազգային միասնականության և տարածքային ամբողջականության մասնակի կամ ամբողջական խախտումը»։ Այս միջազգային փաստաթղթում հաստատվում է, որ ըստ «Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի» «Ոչինչ չպետք է վավերացնի կամ խրախուսի ցանկացած գործողություն, որը մասնակի կամ ամբողջական խախտում է ինքնիշխան և անկախ պետությունների տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը, իր գործողություններում պահպանելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը»։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...