Ընտանեկան իրավունքը իրավունքի առանձին ճյուղ է, որը առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագմանը զուգընթաց և հասարակարգերի փոփոխության ընթացքում փոխվել է։
Ամուսնությունը հասարակության միջանձնային և սեռական կապերը կարգավորող պատմականորեն ձևավորված, հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։
Արգելվում է ամուսնություն կնքել՝
ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների միջև.
գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.
դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
1. Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով։
2. Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա։
3. Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:
Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը` արտահայտելով ժամանակի հասարակական հարաբերությունները, պահպանել է նաև նախնադարյան համայնական կարգերից մնացած առանձին սովորույթներ։ Ամուսնությունը դիտվել է որպես աշխարհիկ իրավական դաշնադրություն, հարսանիքը՝ դրա հասարակական ճանաչման միջոց։ Նահապետական ընտանիքներում գույքի միակ սեփականատերը ընտանիքի գլուխն է համարվել. այդ իրավունքը փոխանցվել է ավագ որդուն։ Ավատատիրական շրջանում ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորվել են աշխարհիկ և կանոնական իրավունքի նորմերով։ Ամուսնությունն առանց եկեղեցական ծեսի անվավեր է ճանաչվել։ Արգելվել է բազմակնությունը, այլադավանի հետ ամուսնությունը և այլն։ Պարտադիր էին ամուսնանալու որոշակի տարիքը, փոխադարձ համաձայնությունը, ամրագրված էին երեխաների նկատմամբ հոր իշխանությունը և նրա անձնական ու գույքային իրավունքները։
Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև՝ ամուսինների, ծնողների և զավակների, իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում՝ մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչպես նաև որոշում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքում տեղավորելու ձևերն ու կարգը:
No comments:
Post a Comment