Sunday, March 20, 2022

«Կարդում ենք Չարենց»

Քաղաքական պոեզիան՝ «Մարիոնետկա», «Թիֆլիսցի կինտոն», «Մահվան տեսիլ»

Այս պոեզիաները Չարենցը գրել է ստալինյան ժամանակներում։ Այդ ժամանակ հայ նշանավոր մարդկանց աքսորում էին և բանտարկում, որովհետև նրանք ամեն ինչ հասկանում էին և կարող էին բարձրաձայնել իրենց իմացածը։ Քանի որ նա չէր կարող իր դժգոհություններն արտահայտել բաց խոսքով, նա գրել է այս պոեզիաները, մարդկանց իր խոսքն այլ կերպ հասցնելու համար։ Երեքում էլ խոսվում է Ստալինի, իր իշխանության և ստալինյան բռնաճնշումների մասին։ Բայց ավելի բաց ես այն տեսնում եմ «Թիֆլիսցի կինտոն» պոեզիայում, որտեղ Ստալինը հենց Թիֆլիսցի կինտոն է։

Այս տողերն ամբողջությամբ Ստալինի մասին են, որ նա վերցրել է իշխանությունը և անում է ինչ ուզում է։ 

Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսցի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապոկներ հագին
Եվ գահը արել է ֆայտոն։
Նստել է, քշում է բռի,
Վարգում է, ոստնում է, անցնում,
Տիրան է, Ներոն է, բռի
Սփռում է արյուն ու արցունք։

Իսկ այս քառատողում նա ուզում է ասել, որ շատերը տեսնում են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, բայց լռում են։

Լռել են ձայները «ի զեն»,
Դառել են կեղծած հիացում,
Նորավոր երկիրը հյուսկեն
Ժայթքում է իր մեջ, մակածում,

Մարիոնետկաները խամաճիկներն են և «Մարիոնետկա» պոեզիայում խոսվում է այն մարդկանց մասին, ովքեր խամաճիկներ են և անում են ինչ-որ մեկի ասածը։

Ձեռքը շարժեց ― մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց ― մեռե՛լ, մեռե՛լ,―
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...