Sunday, January 31, 2016

Դդումից պատրաստվող ուտեստներ

                                                           Ղափամա


Ղափաման Արևելյան Հայաստանի ավանդական կերակուր է, որն առավել հաճախ պատրաստվում է Նոր Տարվա և Զատիկի կապակցությամբ։ Այն իրենից ներկայացնում է բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով և այլն, լցոնած դդում։


Պատրաստում


Վերցնել միջին չափի դդում, գլխիկը կլորավուն կտրել, հեռացնել միջուկն ու սերմերը։ Միջուկն առանձնացնել սերմերից, մանր կտրատել, ավելացնել խաշած բրինձ, չամիչ, մանր կտրատած խնձոր, սալոր կամ սալորաչիր, շաքարավազ կամ մեղր, մեկ բաժակ ծեծած ընկույզ կամ նուշ, աղ դարչին և լավ խառնել։ Այնուհետև դդումի պատերին ներսի կողմից յուղ քսել և այդ խառնուրդով լցոնել դդումը։ Այնուհետ փակել դդումից կտրված կափարիչով։ Լցոնած դդումը եփել ջեռոցում։



                                                                  Բրնձով դդումով շիլա

Բաղադրիչներ.
բրինձ – 1 բաժակ,
ջուր – 2.5 բաժակ,
դդում – 150-200 գ,
կաթ – 1 բաժակ,
շաքարավազ,
աղ,
կարագ

Բրինձը լվանալ, վրան ջուր լցնել, աղ անել և եփել: Սկզբում կրակը թեժ պահել, եռալուց հետո իջեցնել: Դդումը քերել կամ մանր կտրատել: Կաթսայի մեջ լցնել կաթը և եռացնել: Դդումը լցնել կաթի մեջ, աղ և շաքարավազ ցանել վրան, եփել: Եփել անընդհատ խառնելով, դդումը փափկելուն պես այն տրորել, խյուս դարձնել: Խառնել բրնձին: Լցնել ափսեի մեջ, վրան դնել մի կտոր կարագ: Օգտակար կլինի, եթե մի քիչ չամիչ լցնեք վրան:


Դդումով ապուր

     

Բաղադրիչներ.
դդում – 500 գ,
լոլիկ – 3 հատ,
եգիպացորենի հատիկներ,
սխտոր,
սոխ – 1 գլուխ,
բուսայուղ – 4 ճ. գդ.,
աղ, պղպեղ, կանաչի
Դդումը մաքրել, կտրատել: Լոլիկները, սոխը, սխտորը կտրատել, վրան բուսայուղ լցնել և եփել ջեռոցում: Հանել բանջարեղենը, լոլիկի կեղևը հանել: Դդումը բլենդերով խյուս դարձնել, ավելացնել եփված մյուս մթերքները: Լցնել կաթսայի մեջ, ավելացնել եգիպտացորենը, մեկ լիտրի չափ կամ մի քիչ ավելի ջուր լցնել ու եփել թույլ կրակով: Մատուցելիս թարմ կանաչի շաղ տալ վրան:                                                        


                                                         



No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...