Քրոջս հետ շատ սեղանի խաղեր եմ խաղացել։ Մտածել ենք շատ նախագծեր, և ես այդ ամենին մասնակցել եմ ինչ֊որ կերպ։ Մեկում ձայնագրվել եմ, մյուսներում՝ նկարել, հետո մոնտաժել և այլն։ Փորձել եմ նոր բաներ պատրաստել խոհանոցում։ Իսկ ընկերուհիներիս երբեք չեմ մոռանում, միասին խոսում ենք հեռավար և միասին ինչ֊որ բանով ենք զբաղվում։ Հղմամբ ներկայացնում եմ անհատական ուսումնական պլանս։
Showing posts with label հեռավար ուսուցում. Show all posts
Showing posts with label հեռավար ուսուցում. Show all posts
Saturday, April 4, 2020
«Տնային կալանքի մեկ շաբաթը»
Իմ տնային կալանքի մեկ շաբաթը ես փորձել եմ կազմակերպել ինչքան հնարավոր է հետաքրքրիր։ Առավոտյան փորձում եմ 10֊20 րոպե մարզվել։ Հետո պատրաստում եմ նախաճաշը և գնում եմ առցանց դասերի։ Վերջացնելուց հետո որոշում եմ, թե որ տնային աշխատանքը պիտի կատարեմ այսօր։ Իսկ երեկոյան ըստ տրամադրության զբաղվում եմ ինչ֊որ բանով։ Արդեն հասցրել եմ դիտել շատ ֆիլմեր, փնտրել հետաքրքիր գրքեր, որպեսզի կարդամ։ Հեռախոսային հավելվածի միջոցով փորձում եմ լեզուներից իմացածս ամրապնդել։
Thursday, March 19, 2020
Լրահոս
Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը արդեն փորձարկում են մարդկանց վրա։ Առաջին մարդը, ում վրա փորձարկել են պատվաստանյութը, 43-ամյա, երկու երեխաների մայր, Ջենիֆեր Հալերն է։ Նա ասել է, որ իրեն հիանալի է զգում։
Սիեթլի Kaiser Permanente Washington հետազոտական ինստիտուտի գիտնականները հուզմունքով սպասում են COVID-19-ի պոտենցիալ պատվաստանյութի հետազոտության առաջին փուլի տվյալներին: Գիտնականների կարծիքով, սա կարևոր օր է, և այս ներարկումները փաստում են, որ դեղն անվտանգ է:
Wednesday, March 18, 2020
Պաշտոնական լրահոս․
Պաշտոնական լրահոսին հետևում եմ գրեթե ամեն օր։ Պաշտոնական լրահոսը օգնում է մեզ լինել տեղեկացված երկրում տիրող իրավիճակի մասին։ Մեդիատեղեկատվությանը հետևելով կարողանում ենք իմանալ, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում։ Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել այս վիրուսից։ Բայց լրահոսին հետևելով՝ միայն վիրուսի մասին չենք տեղեկանում, նաև իմանում ենք տարբեր երկրներում տնտեսական, քաղաքական, սպորտային, մշակութային լուրերի մասին։ Լրահոսին նաև հետևում եմ հեռուստատեսությամբ, ռադիոյով երեկոյան, երբ արդեն ամեն ինչ տեղի է ունեցել։ Իմ կարծիքով լրահոսը բոլոր հեռուստաալիքների հիմնական մասն է կազմում։ Ամեն լրատվական կայք չէ, որ ամեն ինչ ճիշտ է հասցնում մարդուն։ Պաշտոնական լրահոսը պիտի լինի գրագետ գրված և իրականությանը համապատասխանող։ Հիմնականում հետևում եմ այս կայքերին․Monday, April 3, 2017
Sunday, January 31, 2016
Դդումից պատրաստվող ուտեստներ
Ղափամա
Ղափաման Արևելյան Հայաստանի ավանդական կերակուր է, որն առավել հաճախ պատրաստվում է Նոր Տարվա և Զատիկի կապակցությամբ։ Այն իրենից ներկայացնում է բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով և այլն, լցոնած դդում։
Պատրաստում
Վերցնել միջին չափի դդում, գլխիկը կլորավուն կտրել, հեռացնել միջուկն ու սերմերը։ Միջուկն առանձնացնել սերմերից, մանր կտրատել, ավելացնել խաշած բրինձ, չամիչ, մանր կտրատած խնձոր, սալոր կամ սալորաչիր, շաքարավազ կամ մեղր, մեկ բաժակ ծեծած ընկույզ կամ նուշ, աղ դարչին և լավ խառնել։ Այնուհետև դդումի պատերին ներսի կողմից յուղ քսել և այդ խառնուրդով լցոնել դդումը։ Այնուհետ փակել դդումից կտրված կափարիչով։ Լցոնած դդումը եփել ջեռոցում։
Բրնձով դդումով շիլա
Բաղադրիչներ.
բրինձ – 1 բաժակ,
ջուր – 2.5 բաժակ,
դդում – 150-200 գ,
կաթ – 1 բաժակ,
շաքարավազ,
աղ,
կարագ
բրինձ – 1 բաժակ,
ջուր – 2.5 բաժակ,
դդում – 150-200 գ,
կաթ – 1 բաժակ,
շաքարավազ,
աղ,
կարագ
Բրինձը լվանալ, վրան ջուր լցնել, աղ անել և եփել: Սկզբում կրակը թեժ պահել, եռալուց հետո իջեցնել: Դդումը քերել կամ մանր կտրատել: Կաթսայի մեջ լցնել կաթը և եռացնել: Դդումը լցնել կաթի մեջ, աղ և շաքարավազ ցանել վրան, եփել: Եփել անընդհատ խառնելով, դդումը փափկելուն պես այն տրորել, խյուս դարձնել: Խառնել բրնձին: Լցնել ափսեի մեջ, վրան դնել մի կտոր կարագ: Օգտակար կլինի, եթե մի քիչ չամիչ լցնեք վրան:
Դդումով ապուր
Բաղադրիչներ.
դդում – 500 գ,
լոլիկ – 3 հատ,
եգիպացորենի հատիկներ,
սխտոր,
սոխ – 1 գլուխ,
բուսայուղ – 4 ճ. գդ.,
աղ, պղպեղ, կանաչի
դդում – 500 գ,
լոլիկ – 3 հատ,
եգիպացորենի հատիկներ,
սխտոր,
սոխ – 1 գլուխ,
բուսայուղ – 4 ճ. գդ.,
աղ, պղպեղ, կանաչի
Դդումը մաքրել, կտրատել: Լոլիկները, սոխը, սխտորը կտրատել, վրան բուսայուղ լցնել և եփել ջեռոցում: Հանել բանջարեղենը, լոլիկի կեղևը հանել: Դդումը բլենդերով խյուս դարձնել, ավելացնել եփված մյուս մթերքները: Լցնել կաթսայի մեջ, ավելացնել եգիպտացորենը, մեկ լիտրի չափ կամ մի քիչ ավելի ջուր լցնել ու եփել թույլ կրակով: Մատուցելիս թարմ կանաչի շաղ տալ վրան:
Դդումի օգտակարությունը

Ըստ բժիշկ Ուիլյամ Հարվեյի. «Շագանակագեղձը տղամարդու երկրորդ սիրտն է»։ Դդումի սերմը մեղմացնում է սրտի ցավերը և օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում` միայն մեկ պայմանով, որ պետք է ուտել կանաչավուն թաղանթի հետ։
Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։
Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։
Ա. Ամասիացին խորհուրդ է տալիս. «Ամբողջական դդումը բոլոր կողմերից պատեն խմորով և խորովեն կրակի վրա, հետո կտրեն և մեջը հավաքված հյութը տան խմելու լեղապարկի հիվանդություն ունեցող մարդուն։ Այդ հյութից թող կաթեցնեն նաև դեղնած աչքերի մեջ։ Աչքերի այրուցքի դեպքում թող չհասունացած դդումը քերեն և դնեն աչքերի վրա։ Իսկ եթե շոգի հետևանքով մեկի մոտ միզակապություն է առաջացել, թող դդմի կորիզին շաքար խառնի և ուտի։ Եթե դդմի յուղը քսեն գլխին կամ կաթեցնեն ականջի մեջ, ապա կօգնի ուղեղի ուռուցքի դեպքում։ Չորացրած պտղի կեղևը, եթե խառնվի կարագի հետ, կնպաստի անդամի խոցերի բուժմանը»։
Ժամանակակից ժողովրդական բուժարարները կարծում են, որ դդմի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը, իսկ պտղից ստացված պատրաստուկները և հյութն օգտակար են սրտին, հանգստացնում են նյարդերը և ունեն քնաբեր հատկություն։ Ըստ ժամանակակից մոտեցման` դդմի պտղամիսը, սերմը, սերմից ստացված յուղն ունեն միզամուղ հատկություն, մաքրում են լեղին, օգտակար են տեսողությանը։
Tuesday, January 26, 2016
Գարնան երեկո
9. ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ
Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...
Այրում են սիրտս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական...
Լո՜ւռ... Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան...
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական...
Լո՜ւռ... Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան...
Հարցեր և առաջադրանքներ՝
- Դուրս գրիր բնության պատկերները:
Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...
- Նկարիր այս բանաստեղծության կազմը:
- Բացատրիր վերնագիրը:
Իմ կարծիքով գարնան երեկոն քնքուշ թռչունն է, որը իր թևերը փռում է կապույտ դաշտերի վրա:
- Խմբավորիր գոյականները, ածականները և բայերը:
Գոյական- երկինք, աշխարհ, թռչուն,
թև, շարժում, ոսկի,
գոհար, դաշտ, սիրտ,
երգ, ձեռք, տենչ,
սեր, խոսք
Ածական- անհուն,
կապույտ, քնքուշ, նուրբ,
բարակ, անտես, արագ,
անխոս, դյութական, նրբին,
կուսական, լուռ, անբարբառ
Բայ- փռում է,
մաղում է, ցրում է, այրում են,
դողում են, որոնում են, չկան
- Սովորիր անգիր:
Պատմություններ Եզոպոսի մասին

Եզոպոսը քաղաքում խաղաղ զբոսնում էր, նրաճամփան կտրում է մի զինվոր, որ հարցնում է.
- Կանգնի՛ր, ո՞ւր ես գնում:
- Չգիտեմ,- պատասխանում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ չգիտես... հապա իսկույնպատասխանի՛ր...
- Չգիտեմ,- նորից համառում է Եզոպոսը:
Զինվորը զայրանալով կանչում է պահապաններին եւպատվիրում է բանտ տանել Եզոպոսին: Երբցանկանում են Եզոպոսին բռնի տանել, նա շրջվում եւասում է.
- Տեսա՞ր բարեկամ, ես քեզ ճշմարտությունն ասացի.ախր ես չգիտեի որ բանտ եմ գնալու...
Զինվորը ծիծաղում եւ արձակում է Եզոպոսին...
- Կանգնի՛ր, ո՞ւր ես գնում:
- Չգիտեմ,- պատասխանում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ չգիտես... հապա իսկույնպատասխանի՛ր...
- Չգիտեմ,- նորից համառում է Եզոպոսը:
Զինվորը զայրանալով կանչում է պահապաններին եւպատվիրում է բանտ տանել Եզոպոսին: Երբցանկանում են Եզոպոսին բռնի տանել, նա շրջվում եւասում է.
- Տեսա՞ր բարեկամ, ես քեզ ճշմարտությունն ասացի.ախր ես չգիտեի որ բանտ եմ գնալու...
Զինվորը ծիծաղում եւ արձակում է Եզոպոսին...
* * *
Սամոս կղզում ապրում էր իմաստակ Քսանթոսը: Միօր Քսանթոսը երեք ստրուկ է տեսնում շուկայում,երկուսը գեղեցկատես, իսկ երրորդը՝ անասելի տգեղ(Եզոպոսը)...
- Ի՞նչ եք կարողանում անել,- հարցնում է Քսանթոսը:
- Ամեն ինչ,- պատասխանում են երկուսը:
- Ոչինչ,- ասում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ ոչինչ,- զարմանում է Քսանթոսը:
- Իմ ընկերներն արդեն ամեն բան կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին:
- Ուզո՞ւմ ես գնեմ քեզ:
- Իսկ քեզ համար միեւնույն չէ՞, թե ես ինչ եմ ցանկանում... իբրեւ խորհրդատու գնիր՝ այնժամանակ կասեմ:
- Դու մի՞շտ ես այդքան լեզվանի:
- Խոսող թռչունների համար ավելի թանկ են վճարում:
- Ախր դու շատ տգեղ ես:
- Մառանի տակառներն էլ տձեւ են, բայց պարունակությունը փառահեղ է:
Զարմացավ Քսանթոսը Եզոպոսի պատասխանների վրա եւ գնեց նրան...
- Ի՞նչ եք կարողանում անել,- հարցնում է Քսանթոսը:
- Ամեն ինչ,- պատասխանում են երկուսը:
- Ոչինչ,- ասում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ ոչինչ,- զարմանում է Քսանթոսը:
- Իմ ընկերներն արդեն ամեն բան կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին:
- Ուզո՞ւմ ես գնեմ քեզ:
- Իսկ քեզ համար միեւնույն չէ՞, թե ես ինչ եմ ցանկանում... իբրեւ խորհրդատու գնիր՝ այնժամանակ կասեմ:
- Դու մի՞շտ ես այդքան լեզվանի:
- Խոսող թռչունների համար ավելի թանկ են վճարում:
- Ախր դու շատ տգեղ ես:
- Մառանի տակառներն էլ տձեւ են, բայց պարունակությունը փառահեղ է:
Զարմացավ Քսանթոսը Եզոպոսի պատասխանների վրա եւ գնեց նրան...
* * *
Քսանթոսը ցանկացավ բաղնիք գնալ և Եզոպոսին ուղարկեց իմանալու շա՞տ մարդ կաայնտեղ, թե՝ ոչ: Եզոպոսը վերադարձավ ասելով, թե ընդամենը մեկ մարդ կա բաղնիքում:Քսանթոսն ուրախացած ճանապարհվում է այնտեղ և հայտնաբերում, որ քաղաքայինբաղնիքը լի է այցելուներով:
- Ինչո՞ւ ինձ ստեցիր, տխմա՛ր, թե մեկ մարդ կա բաղնիքում,- զայրանում է Քսանթոսը:
-Բնավ էլ չեմ ստել, երբ եկա բաղնիք, տեսա, որ մուտքի առջև մի քար է ընկած... ամենքըսայթաքում էին, հայհոյում և անցնում, միայն մի հոգի վերջապես բարձրացրեց և մի կողմդրեց քարը... դա էր միջի մարդը,- պատասխանեց Եզոպոսը:
Հարցեր
1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:
իմաստակ- Թերուս՝ տգետ, բայց իրեն իբրև գիտուն ներկայացնող մարդ:
գեղեցկատես-գեղեցիկ տեսք ունեցող
անասելի-աննկարագրել
մառան- Նկուղ զանազան կարգի
մթերքներ պահելու համար
փառահեղ- Շքեղ, հոյակապ, գեղեցկությամբ
ու շքեղությամբ օժտված
բնավ- Բոլորովին, ամենևին
2. Երեք պատմություններից որը քեզ դուր եկավ, ինչո՞ւ:
Ինձ դուր եկավ երկրորդ տեքստը, որովհետև միայն արտաքին տեսքը բավարար չէ մարդու մասին կարծիք կազմելու համար: Մարդը կարող է տգեղ լինել, բայց խելացի:
3. Քո
կարծիքով ինչո՞ւ Քսանթոսը գնեց Եզոպոսին:
Նա Եզոպոսի պատասխանից ապշեց և որոշեց, որ նա իրեն պետք կգա տարբեր հարցերում:
4. Բնութագրի՛ր Եզոպոսին:
Խելացի, իմաստուն, խորագետ,
հնարամիտ
5. Վերնագրի՛ր երեք պատմությունները:
1. Եզոպոսն ու զինվորը
2.
Կարևորն
արտաքինը չէ
3.
Տգետ Քսանթոսը
6. Քո
կարծիքը գրիր երրորդ պատմության մասին: Եզոպոսն ո՞ւմ էր մարդ համարել, համամի՞տ ես նրա հետ, թե՝ ոչ:
Այո, ես համամիտ եմ Եզոպոսի հետ,
որովհետև այդ մարդիկ չէին մտածում, որ կարելի է այդ քարը այդտեղից հանել, որ
կարողանան ազատ տեղաշարժվել:
Subscribe to:
Posts (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Երգի հրապույրը (էջ 16) Բառային աշխատանք — հրապույր, բյուրազան, անգութ, անձավ, ծածուկ, հոգեվարք, թալիկ-թալիկ գալ, հոգեգրավ, հորդել, ցայտ...
-
Փոխառություն Փոխառությունը լեզվական այս կամ այն տարրի, հիմնականում բառի անցումն է մի լեզվից մյուսին։ Փոխառություն են կոչվում նաև փոխառվ...
-
Թեև փետրվարի վերջն էր, այնուամենայնիվ ցրտերն օրեցօր սաստկանում էին, քաղաքում զգացվում էր մթերքի, առաջին հերթին հացի կարիք, քանի որ կապը խզվա...

