9. ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ
Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...
Այրում են սիրտս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական...
Լո՜ւռ... Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան...
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական...
Լո՜ւռ... Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան...
Հարցեր և առաջադրանքներ՝
- Դուրս գրիր բնության պատկերները:
Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...
- Նկարիր այս բանաստեղծության կազմը:
- Բացատրիր վերնագիրը:
Իմ կարծիքով գարնան երեկոն քնքուշ թռչունն է, որը իր թևերը փռում է կապույտ դաշտերի վրա:
- Խմբավորիր գոյականները, ածականները և բայերը:
Գոյական- երկինք, աշխարհ, թռչուն,
թև, շարժում, ոսկի,
գոհար, դաշտ, սիրտ,
երգ, ձեռք, տենչ,
սեր, խոսք
Ածական- անհուն,
կապույտ, քնքուշ, նուրբ,
բարակ, անտես, արագ,
անխոս, դյութական, նրբին,
կուսական, լուռ, անբարբառ
Բայ- փռում է,
մաղում է, ցրում է, այրում են,
դողում են, որոնում են, չկան
- Սովորիր անգիր:
No comments:
Post a Comment