Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը արդեն փորձարկում են մարդկանց վրա։ Առաջին մարդը, ում վրա փորձարկել են պատվաստանյութը, 43-ամյա, երկու երեխաների մայր, Ջենիֆեր Հալերն է։ Նա ասել է, որ իրեն հիանալի է զգում։
Սիեթլի Kaiser Permanente Washington հետազոտական ինստիտուտի գիտնականները հուզմունքով սպասում են COVID-19-ի պոտենցիալ պատվաստանյութի հետազոտության առաջին փուլի տվյալներին: Գիտնականների կարծիքով, սա կարևոր օր է, և այս ներարկումները փաստում են, որ դեղն անվտանգ է:
Պատվաստանյութը մշակվել է ռեկորդային ժամանակում, երբ Չինաստանում նոր էր սկսել վիրուսի բռնկումը։
Հետազոտության ղեկավար դոկտոր Լիզա Ջեքսոնը ասել է․
-Հիմա մենք մի թիմ ենք. ամեն մեկը ցանկանում է անել այն, ինչ կարող է այս արտակարգ իրավիճակում։
«Բոլորս էլ մեզ այնքան անօգնական ենք զգում: Սա ինչ-որ բան անելու հիանալի առիթ է ինձ համար», - ասել է փորձնական պատվաստանյութը ներարկվելուն համաձայնած կինը՝ Ջենիֆեր Հալերը։
Հաջորդիվ ևս երեք հոգի պիտի ստանա այս ներարկումը. նախատեսվում է մեկ ամսվա ընթացքում 45 կամավորների ներարկել երկուական չափաբաժին:
Նշենք, որ թեպետ պատվաստանյութ գտնելը հանրային առողջության հրատապ առաջնահերթություն է ճանաչվել, սակայն նույնիսկ եթե այս հետազոտությունը լավ ընթանա, պատվաստանյութը լայն կիրառման համար հասանելի չի լինի նվազագույնը ևս 12 ամիս:
No comments:
Post a Comment