Friday, March 4, 2016

Դեպի Ժողովրդական արվեստի թանգարան

     
Մենք երեկ գնացել էինք Ժողովրդական արվեստի թանգարան:Այնտեղ տեսանք գորգեր, հին տարազներ, կենցաղային պարագաներ, կանացի զարդեր, գրքի կազմեր և այլ ավելիհետաքրքիր բաներ: Մենք այնտեղ տեսանք Գոհարագորգ, Վիշապագորգ, Աստղագորգ, Արծվագորգ և այլն: Տարազներից տեսանք տղամարդկանք և կանանց տարբեր և գեղեցիկ տարազներ: Կենցաղային պարագաներից տեսանք, ափսեներ, վազեր և այլն: Կանացի զարդերից տեսանք թևնոց, վզնոց և այլն:Գրքի կազմերը շատ գեղեցիկ էին:

Գորգեր

Գորգ, բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։
Հայոց մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում գորգագործական մշակույթը։

Հին տարազներ

Տարազը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային և գոտիական։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։
Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ, բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...