Friday, March 4, 2016

Քրիստափոր Կարա-Մուրզա

Քրիստափոր  Մարգարի Կարա-Մուրզա , հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժիշտ քննադատ։
19-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտության պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Կարա-Մուրզան։ Նա իր ժամանակի եռանդով լի երաժշտա-հասարակական գործիչ էր, ժողովրդի լավագույն նվիրյալներից, բազմաթիվ երգչախմբերի կազմակերպիչ։ Կարա-Մուրզան առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողություն հայկական երաժշտության պատմության մեջ։ Նրա ջանքերով ժողովրդական երգի մշակումը դարի վերջին տասնամյակում առանձին նշանակություն ձեռք բերեց։ Կարա-Մուրզան նաև լավ մանկավարժ էր։ Նա օգնում էր երիտասարդ երաժիշտներին , պատրաստում և դաստիարակում էր երգչախմբի ղեկավարների։ Կարա-Մուրզան նաև հրապարակախոս էր։ Նրա հոդվածներում արտացոլվում է նրա առաջադիմական , գեղարվեստական սկզբունքները։

Կյանքը և գործունեությունը

Կարա-Մուրզան ծնունդով Ղրիմից էր, որը նշանավոր հայ գաղթավայրերից էր և մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի քաղաքական և մշակութային կյանքում։ Ղրիմի և Նոր Նախիջևանի հայկական գաղթօջախների բնակիչները ապրել են միասին և տվել են բազում ականավոր գործիչներ՝ Միքայել Նալբանդյան, Ռափայել Պատկանյան, Հովհաննես Այվազովսկի և այլք։
Ծանոթանալով հարազատ ժողովրդի մշակույթի մակարդակին, որը այդ ժամանակաշրջանո
ւմ անկում էր ապրում, Կարա-Մուրզայի համար պարզ դարձան երաժշտության զարգացման ճանապարհին կանգնած խնդիրները։ Անհրաժեշտ էր ժողովրդին հաղորդակից դարձնել համաշխարհային երաժշտության գանձերին։ Այս անելու համար անհրաժեշտ էր քառաձայն երգեցողություն , կանոնավոր համերգային կյանք։ Անհրաժեշտ էր նաև երգացանկ, երգչախմբային գրականություն։ Կարա-Մուրզան որոշում է ամբողջովին նվիրվել դրան։ Նպատակի իրագործման համար նա պիտի հաստատվեր այդ ժամանակի հայ մշակույթի գլխավոր կետերից մեկում։ Մեկը Կոստանդնուպոլիսն էր, մյուսը՝ Թիֆլիսը։ Կարա-Մուրզան ընտրեց Թիֆլիսը, քանի որ այն առավել մոտ էր Հայաստանին։ 1882թ.-ին նա տեղափոխվեց Թիֆլիս։ Մտավորականությունը նրան դիմավորեց անկեղծ ոգևորությամբ։ Շուտով հաջողվեց կազմակերպել քառաձայն երգչախումբը և տալ հայկական բազմաձայն երգի առաջին համերգը։ Դա 1885թ.-ին էր, որը , որպես պատմական իրադարձություն, մտավ հայ երաժշտության պատմության մեջ։ Երգչախումբը ուներ արական կազմ, բաղկացած էր 15 հոգուց և հանդես էր գալիս ազգային տարազով։ Համերգն ունեցավ բացառիկ հաջողություն։
Այսպես սկսվեց Կարա-Մուրզայի գործունեությունը, որը տևեց մինչև նրա կյանքի վերջը։ Ժամանակակիների բնորոշմամբ, Կարա-Մուրզան ասես շրջիկ դպրոց լիներ։ Յուրաքանչյուր քաղաքում և գյուղում Կարա-Մուրզան կազմակերպում էր քառաձայն երգչախումբ, պատրաստում խմբավարներ։ Նա գործը կազմակերպում էր այնպես, որ երգչախումբը իր հեռանալուց հետո շարունակի գոյատևել։ Կարա-Մուրզան առավել ընդունակ երիտասարդների համար հարուստներից թոշակ էր կոռզում, որպեսզի նրանք սովորեն ռուսական և եվրոպական կոնսերվատորիաներում և ձեռք բերեն մասնագիտական կրթություն։
Պակաս կարևոր չէր այն, որ Կարա-Մուրզան տարածում էր նաև հայոց լեզուն։ Նրա գործունեությունը երաժշտա-հասարակական աշխատանք էր, սակայն դրան զուգահեռ նա նաև մասնավոր դասեր էր տալիս, և այդպիսով շատ ժամանակ չէր հատկացնում ստեղծագործելուն։
Կարա-Մուրզան հավաքում էր և մշակում ժողովրդական և գուսանական երգեր.դրանով նա զբաղվեց համարյա ամբողջ կյանքում: Նրա նվաճումը կայանում էր նրանում, որ միաձայն երգից ստեղծում էր քառաձայն խմբերգ: Նրա ժառանգության մեջ իր ուրույն տեղն է գրավում «Շուշան» օպերան: Օպերայի նյութը վերցված էր վիպասան Ատրպետի «Շուշան» ողբերգությունից: Այս արևելահայության մեջ օպերա ստեղծելու առաջին փորձն էր:
Կարա-Մուրզան կատարել է նաև լուսավորական աշխատանք։ Նա «Մշակ» թերթի հատուկ թղթակիցն էր երաժշտական բաժնում և գրում էր երաժշտա-քննադատական հոդվածներ։
Կարա-Մուրզան մահացավ ուժերի ծաղկման շրջանում՝ 1902 թ.-ին Թիֆլիսում՝ իր հետ տանելով բազմաթիվ չիրագործված նպատակներ։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...