Friday, April 15, 2016

Տրդատ

Տրդատ ճարտարապետ , Բագրատունիհարստության դարաշրջանի հայ ճարտարապետ և քանդակագործ։ Շինարարություն է ծավալել հիմնականում Շիրակում։ Նրանից հետո, երբ Աշոտ Գ թագավորը 961թ. տեղափոխեց մայրաքաղաքը Կարսից Անի, այնտեղ տեղափոխվեց նաև կաթողիկոսական աթոռը։ Տրդատը կառուցեց Անիի մայր տաճարը և կաթողիկոսարանի շենքը։ Ըստ հայ պատմիչների վկայության, այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսում երկրաշարժից հետո փլվել է Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը, Տրդատն է հրավիրվում այն վերականգնելու համար։ Նա գմբեթը կառուցում է 4 մույթերի վրա, տալով նրան հայկական ճարտարապետական ոճ, ապա կամարի վրա հայերեն տառերով գրում է Տրդատ ‌։ Այդ աշխատանքներն ավարտվում են 994թ.։
Վավեր վկայություններ կան, որ նա կառուցել է Արգինայի կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին, Գագկաշեն Սբ. Գրիգոր եկեղեցին։ Տրդատին է վերագրվում Հաղպատի վանքի ամենահին եկեղեցու՝ Սբ. Նշանի, Սանահինի վանքի Սբ. Ամենափրկիչ, Մարմաշենի վանքի գլխավոր եկեղեցին, Անիի Սբ. Փրկիչ եկեղեցին, Արգինայի կաթողիկոսարանի համալիրը, Անիի Սմբատաշեն պարիսպի և այլ հուշարձանների կառուցումը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...