Friday, April 15, 2016

Մոմիկ

Կենսագրություն

Մոմիկն ապրել ու գործել է 13- 14-րդ դարերում, Հայաստանում։ Ապրել է Երիցակ վարպետի հետ, որին նա իր պապն էր համարում՝ սակայն նրա պապը չէր։ Երիցակի հետ նա փախել է Անիից և ապրել մի գյուղում շատ աղքատ։
Ենթադրվում է, որ նա իր գործունեությունը սկսել է Կիլիկիայում՝ 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելով և այդպես հայտնի դառնալով։ Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Մի անգամ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Նորավանք է հրավիրում քառասուն քարգործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, ուր հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, որի արդյունքում Ստեփանոս Օրբելյանն ասում է, «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և առաջին մրցանակը տանք և Մոմիկ մականունը»:
Իր որոշ աշխատանքների տակ նա դրել է «Մոմիկ վարպետ» ստորագրությունը, որով էլ հայտնի է եղել։
Մահացել է 1333 թվականին Վայոց Ձորի Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։



No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...