Friday, April 15, 2016

Մանուել

Մանուելն ապրել և ստեղծագործել է Վասպուրականում: Նրա մասին 

տեղեկություններ է հաղորդում Թովմա Արծրունու պատմությունը  շարունակող 

Անանուն պատմիչը՝ անվանելով նրան «իմաստուն և հանճարեղ ճարտարապետ»:

Մանուելը մասնակցել է Վանի միջնաբերդի վերաշինությանը, Ոստան քաղաքի 

միջնաբերդի և պալատական համալիրի կառուցմանը: Արծրունյաց 

թագավորության 

հոգևոր և քաղաքական կենտրոնի՝ Աղթամարի բերդաքաղաքում կառուցել է 

Արծրունիների պալատը, հարակից շենքերն ու Սբ Խաչ եկեղեցին: 

Բերդաքաղաքն ունեցել է իր նավահանգիստը՝ շրջապատված պաշտպանական




շինություններով, բարձրաբերձ պարիսպներով, որոնց

երկարությամբ կառուցված էին շտեմարաններ, զինանոցներ,

արհեստանոցներ,վաճառատներ: Քաղաքաշինական կարևոր կառույցը միջնաբերդն էր՝ կղզու բարձրադիր մասում:

Մանուելի կառույցներից ամենանշանավորը Սբ Խաչ եկեղեցին  է, որն իր 

հորինվածքով հարազատ է Ավան-Հռիփսիմեի տիպի քառախորան 

հուշարձաններին: Հատկապես բարձրարվեստ է Սբ Խաչի պատկերագրական 

համակարգը. եկեղեցու պատերը պարագծով շրջառում են պատկերաքանդակների 

6 գոտիներ՝ յուրահատուկ հմայք ու գրավչություն հաղորդելով կառույցին: 

Ճակատներին տեղադրված են 4 ավետարանիչների խոշոր, ողջ հասակով 

բարձրաքանդակները: Ճակատային հարթություններում քանդակների 

բարձրարվեստ համադրությունը, միասնությունն ու փոխկապվածությունը հասցված են կատարելության: 

Սբ Խաչ եկեղեցու պատկերաքանդակներն ազդել են ինչպես հայկական 

քանդակագործության հետագա զարգացման, այնպես էլ Վասպուրականի 

մանրանկարչության դպրոցի ձևավորման վրա: Հուշարձանն արժեքավոր է նաև 

ներսի բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զգալիորեն վնասված են:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...