Monday, May 30, 2016

Շիրակավան

Շիրկավան կամ Երազգավորս, միջնադարյան հայկական քաղաք, Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը 890-929 թթ-ին։ 19-րդ դարի վերջում Շիրակվանն արդեն վերածվել էր փոքր գյուղի։ Ներկայումս բնակավայրը մասնակիորեն ողողված է Ախուրյան գետի ջրերով։

Պատմություն

Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի մեջ։ Շիրակ գավառի հետ միասին Երազգավորսը նույնպես սկզբում՝ III—VIII դարերում, պատկանում էր Կամսարական նախարարական տանը, իսկ դրանից հետո՝ Բագրատունիներին։ Հայ մատենագրության մեջ Երազգավորսի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VII դարին։ Սմբատ I Բագրատունի թագավորը , որ հաջորդել էր Աշոտ 1-ինին, արքայական աթոռը 890 թվականին Բագարանից տեղափոխել է այնտեղ և Երազգավորսը նրա ու Աշոտ 2-րդի օրոք՝ 890 — 928 թթ., եղել է Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը։ Սկզբում այն հայտնի էր Երազգավորս, իսկ հետագայում՝ Շիրակավան անունով։
Երազգավորսն ունեցել է իր բերդը, որը շրջափակված է եղել պաշտպանական պարիսպներով։ Գյուղաքաղաքի ամենահայտնի կառույցը, սակայն, Փրկիչ կամ Ամենափրկիչ տաճարն էր, որ կառուցել էր Սմբատ Ա թագավորը 897 թվականին և այդ եկեղեցում էլ ինքը Գևորգ կաթողիկոսի ձեռքով օծվել Հայոց թագավոր։ Եկեղեցին ուներ բարձր գմբեթ և ամբողջովին կառուցված էր սրբատաշ քարերով։ Տաճարը XX դարի սկզբին կիսակործան էր, իսկ այժմ փաստորեն կանգուն է միայն մի պատը, այն էլ ոչ լրիվ, իսկ մյուս պատերը, տանիքը և գմբեթը վերածվել են ավերակների կույտի։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...